Պետքարտուղարը բառացիորեն աղետ է դարձել ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Նրա նշանակումը, ինչպես հայտնի է, փոխզիջումային նշանակություն է ունեցել եւ, թերեւս, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մետրերի շրջանակում ընդունված որոշման արդյունք է, Բիլ Քլինթոնի վարչակազմի գլխավոր քաղաքական գործիչների մասնակցությամբ: Նման փոխզիջում կար նաեւ Ջո Բայդենին փոխնախագահի պաշտոնին ընտրելու ժամանակ: Ներկայիս վարչակազմի մեծ եռյակը՝ Օբամա, Բայդեն եւ Քլինթոն, պայմանավորված է Դեմոկրատական կուսակցության եւ ԱՄՆ իսթեբլիշմենթում նրա գործընկեր առանձին խմբերի շահերով եւ քաղաքականությամբ: Մեծ եռյակի հետեւում «ռեզերվացվեցին» առավել խնդրահարույց տարածաշրջաններն ու ուղղությունները: Ջո Բայդենը պետք է գերազանցապես Մերձավոր Արեւելքով եւ Ասիայի այլ տարածաշրջաններով զբաղվեր, Հիլարի Քլինթոնը՝ Արեւելյան Եվրոպայով եւ Եվրասիայով, իսկ Բարաք Օբաման, թերեւս, ինչ մնար, այսինքն` գլոբալ խնդիրներով: Բայդենի հարցերը բավական արագ լուծեցին, Օբամայի մարդիկ նրան արագ ցած նետեցին ակտուալ թատերաբեմից, եւ նա դարձավ այն, ինչ պետք է դառնար՝ փոխնախագահ: Իսկ ահա տիկին Հիլարիի հարցերն ակնհայտորեն չի հաջողվել լուծել, եւ նա, փաստացի, դարձել է ԱՄՆ «այլընտրանքային» նախագահը: Հենվելով Դեմոկրատական կուսակցությունում հզոր խմբավորումներից մեկի վրա, այդ թվում այն մարդկանց, ովքեր խրամատավորվել են Բրուքինգս ինստիտուտում, այսինքն, դեմոկրատների «ուղեղային» շտաբում, Հիլարի Քլինթոնը գործնականում ուզուրպացրել է արտաքին քաղաքականությունը, ընդ որում, հաջողությամբ ձախողելով այն առանց բացառության բոլոր ուղղություններով: Չինաստանի էքսպանսիայի գլոբալ զսպման տառացիորեն բոլոր, այսինքն, ԱՄՆ արտաքին քաղաքականության ամենաառաջնահերթ եւ կարեւորագույն արտաքին քաղաքական ուղղություններում տեղի է ունեցել ակնհայտ ձախողում: Չինաստանը հաջողությամբ յուրացնում եւ ամրապնդում է իր դիրքերը Հարավարեւելյան Ասիայում, Հարավային Ասիայում, Կենտրոնական Ասիայում եւ ամենավիրավորականը՝ Եվրոպական ուղղությամբ: Դրան ավելացնենք, որ ԱՄՆ-ն այդպես էլ չի կարողացել համահարթել չին-ռուսական հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության ձեւաչափում: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նոր հայեցակարգը պատասխանատվությունն արաբական պետությունների վրա գցելու մասով չնայած քիչ թե շատ «գեղեցիկ նկար է» թվում, իրականում դատապարտված է ոչ միայն անհաջողության, այլեւ լիակատար ձախողման, ընդ որում, մոտ հեռանկարում: Տվյալ տարածաշրջանում այդպես էլ չի հաջողվել բավականաչափ արդյունավետ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ եւ կապիտուլյացիա հարկադրել: ԱՄՆ-ն, չնայած արաբական հեղափոխությունների վրա սեփական վերահսկողությունը ցուցադրելու ցանկությանը, ստորագրել են այն բանի տակ, որ այդ գործընթացները ծագել եւ տեղի են ունենում ամենեւին էլ ոչ ենթադրվող սցենարներով: Այն ամենը, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում եւ Սիրիայում, «վատ երազ» է դառնում Օբամայի վարչակազմի համար: Տարածաշրջանում անկառավարելիությունը մեծանում է, եւ հենց դա է ԱՄՆ համար դառնում մարտահրավեր: Եվրոպայում ամերիկյան ներկայիս քաղաքականությունն իրականացվում է՝ հենվելով այն «եկամուտների» վրա, որոնք ստացվել են Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականության շնորհիվ:Եվրոպացիները հիասթափված են Օբամայի քաղաքականությունից: Ընդ որում, եվրոպական ձախերը եւ ազատականները, ինչպես նաեւ աջ եւ պահպանողական շրջանակները հիասթափված են նույն պատճառներով՝ նրա քաղաքականության ծայրահեղ դեւիանտությունից եւ պալիատիվությունից, որը «հիմնարար շփոթվածություն եւ երերունություն» է ցուցադրում: ԱՄՆ-ին այդքան փակուղային իրավիճակ մտցնելով՝ Օբամայի վարչակազմը Քլինթոնի զգոն վերահսկողությամբ Թուրքիայի նկատմամբ ընտրելէ «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» քաղաքականությունը, երբ քլինթոնականները Անկարային զսպելու քաղաքականության փոխարեն, որը մշակել է Բուշի վարչակազմը, իրականում հիմար եւ անիմաստ զիջումների քաղաքականություն է վարում: Ընդ որում, Թուրքիայի հետ հարաբերություններ դասավորելու յուրաքանչյուր փուլում Օբամայի վարչակազմն ավելի ու ավելի է հասկանում, որ սկզբունքային ասպեկտներում ոչ մի էական բանի չեն հասել, եւ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը դատապարտել են լիակատար ֆիասկոյի: Հարցը նույնիսկ այն չէ, որ ԱՄՆ-ն պատկերացում կամ լծակ չունի Թուրքիայի նկատմամբ քաղաքականություն վարելու համար, այլ այն, որ Պետդեպը դա անում է արխաիկ եւ բացարձակ ոչ պրոֆեսիոնալ ձեւով: Եվ այս ամենը լրիվ օրինաչափ է, որովհետեւ մինչ այժմ չի ձեւավորվել Պետդեպի կազմը: Արդյոք ԱՄՆ քաղաքական գրականությունում շատ ուշադրություն է հատկացվել Պետդեպի ֆունկցիոներների գնահատականներին եւ բնութագրություններին: Զարմանք է հարուցում այն, որ նույնիսկ Հանրապետական կուսակցության ճամբարի քաղաքական գործիչներն ու փորձագետները, ովքեր մասնավոր զրույցներում բավական շատ բան են ասում եւ արմատական են արտահայտվում ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ, տրամադրված չեն դա արտահայտել տեքստային ձեւով: Հնարավոր է, դրանում որոշակի իմաստ կա, սակայն նախագահական նախընտրական արշավը, այսպես թե այնպես, ի հայտ կբերի ԱՄՆ արտաքին քաղաքականության այդ արատները եւ ցույց կտա դրա մեղավորներին: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը չի կարողացել կամ էլ չի ցանկացել նախագահի քիչ թե շատ համոզիչ թեկնածու առաջադրել: Կարելի է կարծել, որ այդ ամենը գիտակցաբար է արվում, քանի որ հանրապետականները չեն ձգտում պատասխանատվություն վերցնել ներկայիս տնտեսական իրավիճակի համար: Եթե իրականում ամեն ինչ այդպես է, ապա պատմական պլանում Բ. Օբաման ԱՄՆ-ում դիտվում է որպես անցումային տիպի «տեխնիկական նախագահ»: Դա շատ տհաճ իրավիճակ է եւ առավել տհաճ է ոչ այնքան ամերիկացիների, որքան մնացյալ աշխարհի համար: Միայն ԱՄՆ-ն է դեռեւս ունակ դիմակայել որոշակի համաշխարհային սպառնալիքների, որը շատ լավ են հասկանում աշխարհի ու տարածաշրջանների ԱՄՆ մրցակիցները: Այդ իրավիճակում ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկին է հայտնվել ծայրահեղ գաղափարականացած խմբավորում, որի գաղափարներն ու գաղափարախոսությունն իրենից ներկայացնում է երկիմաստ, անհամակարգ եւ վտանգավոր թեզերի հավաքածու, գործնականում դեւիանտ բնույթի: Հենց այդ փուլում է ձեւավորվել Պետքարտուղարի պաշտոնից Հիլարի Քլինթոնին հեռացնելու խնդիրը, նախքան Օբամայի առաջին նախագահական ժամկետի ավարտը: Խնդիրը հզոր երկիրը փրկելնն է «Բրուքինգսի ինստիտուտի» վաղուց իրեն վարկաբեկած խմբավորումից (իհարկե, նկատի ունենալով ոչ միայն այդ ուղեղային կենտրոնը, այլեւ ձախ-ազատական ինտելեկտուալների լայն ցանցը, ովքեր արտահայտում են միջին դասի հսկայական զանգվածի եւ բուրժուական դասակարգի մի մասի առաջնորդների շահերը): Եթե Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը նույնիսկ ինչ-որ պրագմատիկ բան անվանենք, հեռանկարում այդ քաղաքականությունը լիովին այլ եւ առավել բարդ խնդիրներ առաջ կբերի, եւ կպարզվի, որ այդ ուղղությունում ամերիկացիները շատ թանկ ժամանակ են կորցրել: Հիլարի Քլինթոնն «իր» նախագահի հետ փորձում է ոչ միայն սաբոտաժի ենթարկել 1915 թ ցեղասպանության ճանաչումը, այլեւ մեկընդմիշտ փակել հարցը: Դա նախկինում չի փորձել անել ոչ մի վարչակազմ, նույնիսկ Բիլ Քլինթոնինը, ով եւ դրել է ճանաչման գործընթացի ձախողման ավանդույթը: Բացի այդ, Պետդեպի գրանդ տիկինների եռյակից՝ Մադլեն Օլբրայթ, Կոնդոլիզա Ռայս, Հիլարի Քլինթոն, միայն ներկայիս գրանդ տիկինն է հրապարակային եւ միանշանակ, նախընտրական արշավի ժամանակ հանդես եկել 1915 թ ցեղասպանության ճանաչման օգտին: Իհարկե, Վաշինգտոնում հասկանում են, որ ցեղասպանության ճանաչման ջանքերը հետ մղելու համար առավել շատ ջանքեր պետք է գործադրել, եւ ներկայիս խնդիրները նախկինում գոյություն չեն ունեցել: Սակայն տվյալ դեպքում հայերի եւ նրանց խնդրի նկատմամբ անձնական ատելություն կա, որը, այս կամ այն կերպ, Հիլարի Քլինթոնի թիմը փորձելու է հետ վերադարձնել Հայաստանով: Այսինքն, հայնտվել է լիովին հաստատված, կիսաշրջազգեստով Թալեաթ փաշա: Գալիք նախագահական ընտրություններում ամերիկահայերին անհրաժեշտ է լիովին այլ դիրքորոշում կիրառել, այսինքն, քվեարկել ոչ թե ցեղասպանության կողմնակիցների օգտին, այլ նրանց դեմ, ովքեր հանդես են գալիս ցեղասպանության ճանաչման դեմ: Ընդ որում, հարկ է լինելու ցուցադրել սեփական դիրքորոշումը ոչ միայն քվեարկության օրը, այլեւ ողջ նախընտրական արշավի ժամանակ՝ հակաքարոզչություն ծավալելով բոլոր հնարավոր էթնիկ եւ կրոնական հանրույթների, հասարակության բոլոր շերտերի մոտ: Կիսաշրջազգեստով Թալեաթ փաշան եւ «նրա» նախագահը պետք է զգան երեսպաշտների եւ պատվազուրկ քաղաքական գործիչների իրենց վնասակար իրավիճակը: Իգոր Մուրադյան
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment