ամբողջականության շրջանակներում: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի իր ելույթում հայտարարեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների ենթահանձնախմբի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը, ընդգծելով, որ դա է վկայում ապրիլի 3-ին Բաքվում ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունված հայտարարությունը: «Նման խայտառակ փաստաթղթից հետո տեսե՞լ եք որեւէ արձագանք Հայաստանի ԱԳՆ-ից: Հայաստանից բացի անհասկանալի է նաեւ Ղարաբաղի իշխանությունների քար լռությունը: Սա ճանապարհ է բացում Ադրբեջանի համար` նույնաբովանդակ փաստաթուղթ ընդունել տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բաքվի փաստաթուղթը վկայում է, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ կա լուրջ փոփոխություն»,-հայտարարեց Վ. Կարապետյանը: Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանն էլ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, «մենք հայրենիք ենք կորցնելու»: «ՀԱԿ-ի ջանքը արդյունք է ունենալու, միայն թե գնացեք եւ քվեարկեք ընդդեմ ֆաշիստական ռեժիմի եւ ձեր ձայնը վստահեք ՀԱԿ-ին եւ նրա թեկնածուներին, որովհետեւ միայն ՀԱԿ-ն է միակ ընդդիմությունը, որ պայքարում է ֆաշիզմի դեմ: Հրաժարվեք ձեզ արդեն ծանոթ ու դատարկ բոլոր խոստումներից, մոբիլիզացրեք ձերը կամքը եւ ոչ ասեք, եւ մայիսի 7-ին կտեսնեք, որ հաղթել եք նրանց»,-հայտարարեց նա:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment