Zham.am. 9-4-2012- Սլովակիայի Գերագույն Ռադայի ղեկավար Հարաբինը հայտարարել է, թե խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը: Նա վերահաստատել է, որ ցանկացածը, այդ թվում ցանկացած թուրք պաշտոնյա, ով կհամարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանությունը, անմիջապես մինչեւ կդատապարտվի 5 տարվա ազատազրկման:
Սա անմիջապես մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Hurriyet-ի տեղեկություններով` Թուրքիայի ԱԳՆ-ը պատրաստվում է Սլովակիայի արտգործնախարարությունից պարզաբանում պահանջել.Թուրքիայի ԱԳՆ կկանչվի Անկարայում Սլովակիայի դեսպան, ում կհանձնվի բողոքի նոտա եւ կպահանջվի պարզաբանելու հայտարարությունը:
Սակայն մինչ այդ արդեն կրկին առիթը բաց չի թողել Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը.նա այդ հայտարարությունը քաղաքական է որակել ու շարունակել, թե սլովակներն ունեն մի ասացվածք՝ «ստի ոտքերը կարճ են լինում» ու այստեղից ցինիկաբար եզրակացրել, թե պատմության «ստերով» զբաղվողները կխոնարհվեն պատմության դառը իրականության առաջ։Tuesday, April 10, 2012
Թուրքիայում կրկին հիսթերիա է Հայոց ցեղասպանության հարցով.Սլովակիան զգուշացրել է
Zham.am. 9-4-2012- Սլովակիայի Գերագույն Ռադայի ղեկավար Հարաբինը հայտարարել է, թե խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը: Նա վերահաստատել է, որ ցանկացածը, այդ թվում ցանկացած թուրք պաշտոնյա, ով կհամարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանությունը, անմիջապես մինչեւ կդատապարտվի 5 տարվա ազատազրկման:
Սա անմիջապես մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Hurriyet-ի տեղեկություններով` Թուրքիայի ԱԳՆ-ը պատրաստվում է Սլովակիայի արտգործնախարարությունից պարզաբանում պահանջել.Թուրքիայի ԱԳՆ կկանչվի Անկարայում Սլովակիայի դեսպան, ում կհանձնվի բողոքի նոտա եւ կպահանջվի պարզաբանելու հայտարարությունը:
Սակայն մինչ այդ արդեն կրկին առիթը բաց չի թողել Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը.նա այդ հայտարարությունը քաղաքական է որակել ու շարունակել, թե սլովակներն ունեն մի ասացվածք՝ «ստի ոտքերը կարճ են լինում» ու այստեղից ցինիկաբար եզրակացրել, թե պատմության «ստերով» զբաղվողները կխոնարհվեն պատմության դառը իրականության առաջ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment