Thursday, April 19, 2012

Իրանը պատրաստ է պատերազմի` վիճահարույց Աբու Մուսա կղզու համար

Tert.am. 19-4-2012- Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդաստանը նախազգուշացրել է, որ Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու խնդրի դիվանագիտական լուծման տապալման դեպքում, երկիրը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների, գրում է The Washinghton Post-ը: Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի`Աբու Մուսա այցից հետո սա առաջի պաշտոնական հայտարարությունն էր կղզու խնդրի վերաբերյալ: Ռազմավարական նշանակություն ունեցող կղզու սեփականության համար պայքար է Իրանի և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև, քանի որ այն մոտ է Հորմուզի նեղուցին, որտեղով իրականացվում է համաշխարհային վառելիքի առաքումների 1/5-ը:

No comments: