Thursday, April 19, 2012

Ստամբուլի Սուրբ Խաչի եկեղեցուն վերադարձվել է հիմնադրամի կարգավիճակը

Tert.am. 19-4-2012- Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել վերականգնել Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանի հիմնադրամի կարգավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Հուրիյեթը», որոշումը կայացվել է կառույցի` երեկ տնօրինության խորհրդի հավաքի ընթացքում: Կազմակերպության խորհրդի անդամ Լաքի Վիգնասը տեղեկացրել է վճռի մասին և շնորհավորել հայ համայնքին: «Պատմական Սուրբ Խաչ եկեղեցուն, երկար տարիների պայքարից հետո, վերադարձվել է հիմնադրամի կարգավիճակը և ես շնորհավորում եմ հայ համայնքին»,- ասել է նա: Սուրբ խաչի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը նույնպես իր գոհունակությունն է հայտնել: Դպրեվանքի հայկական վարժարանը 1985 թ.-ից զրկվել էր հիմնադրամի կարգավիճակը: CNNturk-ը տեղեկացրել է նաև, որ հիմնադրամների խորհրդի որոշմամբ` հայկական հիմնադրամներին են վերադարձվել նաեւ Ստամբուլի Քընալի թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դպրոցը եւ հայկական գերեզմանոցը:

No comments: