Saturday, April 14, 2012

Թուրքիան կշարունակի Իրանից էներգակիրներ ներմուծել, բայց այժմ նաև Լիբիայից նավթ կգնի

Tert.am. 13.04.2012- Թուրքիան չի պատրաստվում խզել Իրանի հետ առկա էներգետիկ կապերը: Ուրբաթ Անկարայում նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայնի և բնական պաշարների նախարար Թաներ Յլդիզը, հաղորդում է իրանական «Փրես-ՏՎ» հեռուստաալիքը: Անկարան կշարունակի Իրանից նավթ և գազ գնել՝ չնայած Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին: «Իրանը նավթի մեր հիմնական մատակարարողներից մեկն է: Նախորդ տարի այդ երկրից ներկրված նավթի ծավալը ընդհանուր գնումների կեսից ավելին է կազմել: Այս տարի այդ ցուցանիշը մի փոքր կնվազի, սակայն 40%-ից ոչ պակաս», - նշել է թուրք նախարարը: Թուրքիայի նախարարը պարզաբանել է, որ իրանական նավթի ներկրման որոշ սահմանափակումը պատժամիջոցների հետ կապ չունի, և հերքել է, թե Անկարան նման միջոցի է դիմել ԱՄՆ-ի ճնշման ներքո: Նախարարի խոսքով, դա բացատրվում է Լիբիայից ներկրվող նավթով, որը կարևոր դեր է խաղում այդ երկրում իրավիճակը շտկելու համար: Այդ նկատառումներից ելնելով՝ թուրքական նավթավերամշակման կորպորացիան Լիբիայի հետ 1 մլն տոնա նավթի գնման պայմանագիր է կնքել:

No comments: