դեմ բողոքի ակցիա են իրականացրել Հոլանդիայում ապրող հայերը, քրդերը, ասորիներն ու թուրքերը՝ ուշադրության հրավիրելով Թուրքիայում տիրող մարդու իրավունքների ոտնահարումներին։ Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ Հոլանդիայի Քրդական միությունների ֆեդերացիան, (FED-KOM), Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON), Ասորական դեմոկրատական կազմակերպությունը (ADO), Հոլանդիայի թուրք աշխատավորների ֆեդերացիան (HtiF) Հաագայի կենտրոնական երկաթգծի կայարանի հարակից տարածքում Թուրքիայի նախագահի դեմ բողոքի միջոցառում են անցկացրել։ Միջոցառման ժամանակ հավաքվածների անունից հայտարարություն է հնչել, որ Գյուլի այցից շատ տարիներ առաջ Թուրքիայից ցեղասպանության եւ կոտորածների հետեւանքով մեծ թվով մարդիկ որպես գաղթական են Հոլանդիա եկել։ Հայտարարության մեջ հիշատակվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը, ասորիների եւ քրդերի կոտորածները, Սըվասի կոտորածն ու Հրանտ Դինքի սպանությունը։ Հավաքվածները քննադատել են Հաագայի քաղաքապետարանի որոշումը, որով արգելվել էր Գյուլի այցի դեմ բողոքի ցույցը կազմակերպել խորհդարանի դիմաց։
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment