սփյուռքահայ գրողներ: Համաժողովի մասնակիցները հանդիպել են նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Կաթողիկոսը համաժողովի ընթացքում ուղերձ է հղել մասնակիցներին: "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Գրողների համահայկական 6-րդ համաժողովի պատվարժան մասնակիցներիդ: Այս տարի, երբ նշվում է հայ գրատպության 500-ամյակը, եւ քաղաքամայր Երեւանը հռչակված է գրքի համաշխարհային մայրաքաղաք, խորհրդանշական է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողներիդ համախմբումը Հայրենիքում` քննարկելու հայ գրականության անդաստանում առկա խնդիրները եւ գրական գործունեությունը առավել արդյունավորելու ծրագրերը: Համաժողովի հրավիրումը նաեւ բարեպատեհ առիթ է սերտացնելու հաղորդակցությունն ու գործակցությունը միմյանց հետ եւ ամրապնդելու ոգին` ստեղծագործական ուղիով նպաստելու ազգային մեր կյանքի շենացմանը: Յուրաքանչյուր ազգի կյանքում մեծապես կարեւոր է գրողի առաքելությունը, որի հիմնական նպատակն է գրական ստեղծագործություններով ներկայացնել կյանքի ճշմարիտ արժեքը, մարդկային հույզերի ու երազանքների վսեմ դրսեւորումները` ընթերցողներին բերելով քաջալերությունը դժվարությունների դիմագրավման եւ բարօր ու լուսավոր ապագայի կերտման: Գրողը իր վեհ գաղափարներով առաջնորդող է դառնում հասարակության, ձեւավորում ներաշխարհ ու համընդհանուր մտածողություն, լինում անհատի ու իրականության բարեփոխման ներշնչող օրինակ: Գրքերն արժեքավոր են, երբ զորություն են տալիս արդարության, ճշմարտության, առաքինության, ազնվության, սիրո ձգտումներին` մտքի կենսագործող հատկությամբ դառնալով ոգեշնչման աղբյուր, կատարելության մղող ազդակ: Մտքի կենարար ուժն է շեշտում նաեւ Աստվածաշունչը` ասելով. "Աղբիւր կենաց են միտք, որոց ունիցին զնա" (Առակ. 16.26): Այս գիտակցությամբ եւ նախանձախնդրությամբ են մեր երախտարժան գրական գործիչները արդյունազարդել իրենց առաքելությունը, որը նոր ուժականություն ստացավ հինգ հարյուրամյակներ առաջ հայ գրատպության սկզբնավորումով: Այսօր դուք` գրչի մշակներդ, կոչված եք շարունակելու մեր բազմադարյա գրական ուղին ու ավանդույթները` արարելով բեղուն նոր արգասիքներ, որոնցով հայոց գրականությունը, մեր ոսկեղենիկ լեզուն սիրելի պիտի մնան հայ մանկանն ու երիտասարդին, նպաստեն նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը, ամրապնդեն մեր ժողովրդի ազգային գիտակցությունը եւ մշտապես հորդորեն հայրենանվեր ու ազգաշեն գործերի: Սիրելիներ, Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ եւ մաղթում, որ ձեր գրական ստեղծագործությունները արժանի տեղ գրավեն մեր դասական հեղինակների գործերի ընտրանիում: Աղոթում ենք, որ Աստված օրհնի մեր ժողովրդի կյանքը եւ մշակույթի ու գրականության նվիրյալների ջանքերը` ի սեր մեր լուսավոր գալիքի: Աճեցէ՛ք շնորհօք եւ գիտութեամբն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Նմա փա՛ռքՙ եւ այժմ եւ յօրն յաւիտենից. ամէն (Բ Պետ. 3.18)": Նշենք, որ համաժողովին մասնակցելու համար աշխարհի շուրջ 20 երկրից (ԱՄՆ, Սիրիա, Թուրքիա, Լիբանան, Իրան, Արցախ, Վրաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռումինիա, Անգլիա, Կիպրոս, Իսրայել, Արգենտինա, Եգիպտոս, Գերմանիա, Շվեյցարիա, Աբխազիա) 60-70 սփյուռքահայ գրող-պատվիրակներ են ժամանել Երևան:
Saturday, April 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment