«Լրագիր» 19-4-2012- «Ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց դուք եք ընտրել նախագահ», ըստ Epress.am-ի, Արմավիրում ընտրարշավի ժամանակ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան մասնակիցներից մեկի հիշեցման, թե ինքն է Քոչարյանին բերողը:
Կա տարբերակ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կատակել է: Բայց, օրինակ Տիգրան Սարգսյանն էլ կատակել էր, երբ հայտարարել էր, թե արտագաղթը խրախուսում են, որ հեղափոխություն չլինի, բայց դա թեման չփակեց, եւ Տիգրան Սարգսյանն արդարացիորեն հայտնվեց հանրային եւ քաղաքական քննադատության թիրախում: Կան կատակներ, որոնք ավելի լուրջ են, երբ վերաբերում են առանցքային խնդիրներին:
Առանցքային է արդյոք Քոչարյանի խնդիրը Տեր-Պետրոսյանի հայտարարության համատեքստում: Թերեւս այո, որովհետեւ խոսքը պատասխանատվության մասին է, որը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վրայից փորձում է դնել հասարակության վրա՝ լուրջ, թե կատակով:
Ժողովու՞րդն է ընտրել Քոչարյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանի համար Քոչարյանն ընտրվա՞ծ նախագահ է եղել: Ե՞րբ է նա ընտրվել: 1998՞, թե 2003 թվականներին: Չէ որ Տեր-Պետրոսյանը նախկինում հայտարարել է, որ Հայաստանում 1998 թվականից սկսած կեղծվել են բոլոր համապետական ընտրությունները, բացառությամբ 1999 թվականի խորհրդարանի ընտրության:
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում էր քաղաքականություն, որոշ փորձագետների, բայց հիմնականում իհարկե իշխանության “ժողգործիքների” ճամբարից հնչում էին գնահատականներ, թե նա գալիս է ընդամենը իր նախագահության շրջանի համար մաքրվելու նպատակով եւ դա է նրա գլխավոր խնդիրը:
Հանրության զգալի մասը, փորձագիտական տարբեր շրջանակներ, Տեր-Պետրոսյանի վերադարձի մեջ շատ ավելի լայն համատեքստ էին տեսնում՝ սխալները ուղղելու, հենց իր իսկ նախագահության տարիներին 1988-ի քաղաքացիա-ժողովրդավարական հունից շեղված համակարգը վերափոխելու նախաձեռնություն, առավել եւս, որ թերեւս հենց նա լավագույնս կգիտակցեր, թե ինչու է շեղվել, որտեղ է շեղվել համակարգը, ինչպես է շեղվել:
2007-ից մինչեւ 2008 թվականի հոկտեմբեր, հանրապետության առաջին նախագահը հավատարիմ էր հանրության գործիքի իր հռչակմանը եւ իր քաղաքական վերադարձի լայն համատեքստին: Սակայն, աստիճանաբար, Տեր-Պետրոսյանն սկսեց արդարացնել ոչ թե հանրության, այլ հենց այն շրջանակների եւ հատկապես “ժողգործիքների” սպասելիքները, որոնք պնդում էին, թե Տեր-Պետրոսյանի հիմնական առաքելությունը իր նախագահության շրջանի համար մաքրվելն է, ինչին էլ հիմնականում սկսեց ծառայել Հայ ազգային կոնգրեսը:
Եվ թերեւս հենց այդտեղ է Կոնգրեսի հասարակական վարկանիշի նկատելի անկման պատճառը, ոչ թե այն բանում, որ Կոնգրեսն առ այսօր չի հասել իշխանափոխության:
Տեր-Պետրոսյանի վերադարձի սոցիալ-քաղաքացիական հենքը կազմած հանրույթի մի զգալի մաս տեսավ, որ ինքն է աստիճանաբար դառնում գործիք՝ սեփական պատասխանատվությունից մաքրվելու Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ իշխանության գործիքը, երբ այժմ հայտարարվում է, թե ժողովուրդն է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես որ օրինակ հայտարարվում է, թե եթե կեղծվել է, ապա Սերժ Սարգսյանն է կեղծել 1996 թվականի ընտրությունը, 1995 թվականի ընտրությունը:
Սոցիալական անարդարության, անհավասարության, կառավարման համակարգի չարաշահումների պատասխանատվությունը Տեր-Պետրոսյանը դրեց Ղարաբաղի պատերազմի վրա, կեղծված ընտրության համար պատասխանատվությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց Սերժ Սարգսյանի վրա, համակարգի համար պատասխանատվությունը դրեց ժողովրդի վրա:
Հիմա շուրջբոլորը “կեղտոտ” են, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը` “մաքուր”: Հետեւաբար նա հանգիստ խղճով կարող է հեռանալ, ի՞նչ գործ ունի կեղտի հետ: Չէ որ մեկ էլ տեսար նորից կեղտոտվեց, եւ հարկ լինի մաքրության ամբողջ գործընթացը սկսել նորից: Ափսոս է ժամանակը՝ թե իր, թե հասարակության, թե պետության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆThursday, April 19, 2012
Տեր-Պետրոսյանն ընտրե՞ց Քոչարյանին

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment