Thursday, April 12, 2012

Քրիստոնյա հոգևորականները զայրացած են Թուրքիայում քրիստոնյաների վրա շարունակական հարձակումներից

Tert.am. 12-4-2012- Թուրքիայի քրիստոնյա հոգևորակաները մտահոգություն են հայտնել Թուրքիայում աճող սպառնալիքների վերաբերյալ, որոնց հետ նրանք բախվում են ապրլի 7-ին Ստամբուլի բողոքական եկեղեցու քահանա Սեմիհ Սերքեքի վրա հարձակումից հետո: «Քրիստոնյա հոգևորականներիդեմ հարձակումները կարճ ժամանակով դադարել էին, սակայն վերջին շրջանում դրանք հաճախակիացել են: Մենք տատանվում ենք եկեղեցու դռները բացելուց և հավատացյալներին ներս թողնելուց առաջ», - Hürriyet Daily News-ի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի հայկական բողոքական եկեղեցու քահանա Գրիգոր Աղաբալօղլուն: Ապրիլի 7-ի երեկոյան՝ Զատիկին նվիրված պատարագից անմիջապես հետո երեք անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Սերքեք քահանային: «Երեքն էին, մոտավորապես 18 տարեկան: Գլխաշորերով էին: Նրանք ասացին, որ պատրաստվում են սպանել ինձ, եթե ես չկարդամ «Քելիմե Սահադեթը» (իսլամական կրոնական խոստովանությունը), ինչից հետո ինձ ծեծի ենթարկեցին», - ասել է նա Hürriyet Daily News-ին: Նրա կարծիքով հարձակումը ամենևին պատահական չի եղել: Իսկ Սամսունի Ագապե բողոքական եկեղեցու քահանա Օրհան Փըջաքլարն ասել է, որ վերջին 4 տարիների ընթացքում նրան 24 ժամ թիկնապահեր են պաշտպանում իր դեմ մահափորձի պատրաստման բացահայտումից հետո:

No comments: