Thursday, May 3, 2012

Թուրքիան 200 հազար արխիվային փաստաթուղթ է բացել. Ունալ

HayNews.am. 2-5-2012- Թուրքիայի կառավարության պետական արխիվի գլխավոր տնօրեն Ուղուր Ունալը հայտարարել է, թե «իրենց արխիվում բաց են Հայոց ցեղասպանությանը վերաբերող 200 հազարից ավել փաստաթղթեր»: «Մինչ այժմ մեր արխիվներում պահվող 1915 թվականի դեպքերի վերաբերյալ փաստաթղթերից օգտվել են 90-ից ավել երկրներ ներակայացնող գիտնականներ: Ընդհանուր առմամբ մենք բացել են 200 հազար արխիվային փաստաթուղթ»,-հայտարարել է Ունալը: «Այժմ Հայոց ցեղասպանության հարցը քննարկում են խորհրդարաններում, մինչդեռ այն պետք է քննեն պատմաբանները»,-հավելել է թուրք պաշտոնյան: Նշենք, որ թուրքական կողմը մշտապես առաջ է քաշում պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը պետք է քննի Հայոց ցեղասպանության հարցը: Հայկական կողմի համար սա անընդունելի է, քանի որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և այն քննարկման ենթակա չէ:

No comments: