Zham.am. 2-5-2012- Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող իրադարձությունները կարճ ժամանակահատվածում դարձան յուրօրինակ հասարակական տրամադրությունների լարվածության «նոր կենտրոն», երբ այս կամ այն հայտնի անձը գալիս էր այստեղ և իր «դիրքորոշումն էր» ցուցադրում այս հարցի վերաբերյալ: Իսկ երբ կրքերը արդեն շատ էին բորբոքվել, Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ արծարծեց այս խնդրի գլխավոր պրոբլեմը, այն է` ինչպես փոխհատուցել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների սեփականատերերին և միաժամանակ չոտնահարել Երևանցիների հասարակական շահը: Այս հարցն իրականում դժվար լուծելիք խնդիրէ դառնում, եթե հատկապես հաշվի առնենք իշխանությունների ցածր հասարակական լեգիտիմության աստիճանը: Տարոն Մարգարյանը «ընտրելով» փոխհատուցման այս տարածքը, բնականաբար չէր պատերացնում, թե ինչ կգա իր գլխին: Մենք մեր վերլուծություններից մեկում նշել էինք, որ Երևանի քաղաքապետը իր այսպիսի քայլերով արագ կարող է վարկաբեկվել և «մանրադրամի» դեր խաղալ այսօրվա մերձիշխանական հարաբերությունների լաբիրինթոսում: Մենք զգուշացնում էինք քաղաքապետին, որ բողոքի և դժգոհության հիմնական սլաքը կուղղվի իր դեմ և վերջին հաշվով նա իշխանության հերթական «քավության նոխազը» կդառնա: Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է: Մի մարդու, որի գործունեության ընթացքում 7 տարի անընդմեջ Հայաստանում գրանցվել էր երկնիշ տնտեսական աճ: Ի հակառակ դրան, ներկայիս իշխանությունների 5 տարվա գործունեության արդյունքում տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, գործարար միջավայրը դարձել է անտանելի, իսկ արտագաղթի տեմպերը կրկին վտանգավոր չափերի է հասել: Այս համեմատությունը տեսաելի է բոլորի համար: Այդ թվում նաև` ներկայիս իշխանությունների, որոնք ունենալով անչափ ցածր հասարակական լեգիտիմություն, ցանկացած ինքնուրույն և քիչ թե շատ ազդեցիկ գործչի մեջ տեսնում են պոտենցիալ վտանգ: Հենց դրա համար «խացից դուրս բերեցին» Գագիկ Բեգլարյանին, Կարեն Կարապետյաններին, Հովիկ Աբրահամյանին և այլն: Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով վերը նշված անձանց ճակատագրերը, որոշում կայացրեց չդառնալ ինքնուրույն գործիչ, որպեսզի չգրգռի Բաղրամյան 26-ին, ինչը, սակայն, երաշխիք չէ իր դիրքերի պահպանման համար: Քանզի, այս տարբերակում Տարոնը որպես քաղաքապետ արագորեն սկսեց արժեզրկվել և այսօր արդեն դարձել է հասունացած «քավության նոխազ», որին զոհաբերոլու ժամն ու վայրը դառնում է ոչ հեռու ապագայի հարց: Բանը հասավ նրան, որ նույնիսկ զրոյական վարկանիշ ունեցող Տիգրան Սարգսյանն էր ուզում քաղաքապետի ու Մաշտոցի պուրակի հաշվին իր ռեյտինգը բարձրացնել: Սակայն նրան թույլ չտվեցին դա իրականացնել: Սակայն վարչապետին, այնուամենայնիվ, հաջողվեց «փչացնելով» Տարոնին, որոշակի ակցիաներ ձեռքբերել հասարակության մոտ: Եվ ահա երեկ Մաշտոցի պուրակի շուրջ իր նախընտրական PR-ակցիայով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: «Մաշտոցի պուրակ» անվանմամբ սերիալը կարելի է արդեն ավարտված համարել, ընդ որում happy end-ի սցենարը հայտնի էր վաղուց, որտեղ բացասական հերոսը /քաղաքապետը/ պատժվեց, իսկ դրական հերոսները /հասարակությունը և Սերժ Սարգսյանը/ իրենց հաղթանակն են տոնում: Այսպիսով, Տարոն Մարգարյանի գործողությունների շնորհիվ գործող նախագահը իր մեկ քայլով ճիշտ տեղը և ճիշտ ժամին վարկանիշային խնդիր լուծեց: Թե ինչ շահեց գործող նախագահը այս խնդրում, դա առանձին քննարկվելիք հարց է: Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը միանշանակ կորցրեց: Քանզի որոշում կայացրեց չդառնալ ինքնուրույն գործոն, դրանով, իբր, փորձելով խուսափել իր նախորդների ճակատագրից: սակայն իրականությունը այն է, և դա ցույց տվեց վերջին երկու օրը, որ այդ գործելակերպի ավարտը կլինի շատ անպատվաբեր և անփառունակ ձևով: Սա է իրականությունը: Արտակ Հակոբյան Thursday, May 3, 2012
Ի՞նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակում
Zham.am. 2-5-2012- Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող իրադարձությունները կարճ ժամանակահատվածում դարձան յուրօրինակ հասարակական տրամադրությունների լարվածության «նոր կենտրոն», երբ այս կամ այն հայտնի անձը գալիս էր այստեղ և իր «դիրքորոշումն էր» ցուցադրում այս հարցի վերաբերյալ: Իսկ երբ կրքերը արդեն շատ էին բորբոքվել, Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ արծարծեց այս խնդրի գլխավոր պրոբլեմը, այն է` ինչպես փոխհատուցել Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների սեփականատերերին և միաժամանակ չոտնահարել Երևանցիների հասարակական շահը: Այս հարցն իրականում դժվար լուծելիք խնդիրէ դառնում, եթե հատկապես հաշվի առնենք իշխանությունների ցածր հասարակական լեգիտիմության աստիճանը: Տարոն Մարգարյանը «ընտրելով» փոխհատուցման այս տարածքը, բնականաբար չէր պատերացնում, թե ինչ կգա իր գլխին: Մենք մեր վերլուծություններից մեկում նշել էինք, որ Երևանի քաղաքապետը իր այսպիսի քայլերով արագ կարող է վարկաբեկվել և «մանրադրամի» դեր խաղալ այսօրվա մերձիշխանական հարաբերությունների լաբիրինթոսում: Մենք զգուշացնում էինք քաղաքապետին, որ բողոքի և դժգոհության հիմնական սլաքը կուղղվի իր դեմ և վերջին հաշվով նա իշխանության հերթական «քավության նոխազը» կդառնա: Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է: Մի մարդու, որի գործունեության ընթացքում 7 տարի անընդմեջ Հայաստանում գրանցվել էր երկնիշ տնտեսական աճ: Ի հակառակ դրան, ներկայիս իշխանությունների 5 տարվա գործունեության արդյունքում տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ, գործարար միջավայրը դարձել է անտանելի, իսկ արտագաղթի տեմպերը կրկին վտանգավոր չափերի է հասել: Այս համեմատությունը տեսաելի է բոլորի համար: Այդ թվում նաև` ներկայիս իշխանությունների, որոնք ունենալով անչափ ցածր հասարակական լեգիտիմություն, ցանկացած ինքնուրույն և քիչ թե շատ ազդեցիկ գործչի մեջ տեսնում են պոտենցիալ վտանգ: Հենց դրա համար «խացից դուրս բերեցին» Գագիկ Բեգլարյանին, Կարեն Կարապետյաններին, Հովիկ Աբրահամյանին և այլն: Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով վերը նշված անձանց ճակատագրերը, որոշում կայացրեց չդառնալ ինքնուրույն գործիչ, որպեսզի չգրգռի Բաղրամյան 26-ին, ինչը, սակայն, երաշխիք չէ իր դիրքերի պահպանման համար: Քանզի, այս տարբերակում Տարոնը որպես քաղաքապետ արագորեն սկսեց արժեզրկվել և այսօր արդեն դարձել է հասունացած «քավության նոխազ», որին զոհաբերոլու ժամն ու վայրը դառնում է ոչ հեռու ապագայի հարց: Բանը հասավ նրան, որ նույնիսկ զրոյական վարկանիշ ունեցող Տիգրան Սարգսյանն էր ուզում քաղաքապետի ու Մաշտոցի պուրակի հաշվին իր ռեյտինգը բարձրացնել: Սակայն նրան թույլ չտվեցին դա իրականացնել: Սակայն վարչապետին, այնուամենայնիվ, հաջողվեց «փչացնելով» Տարոնին, որոշակի ակցիաներ ձեռքբերել հասարակության մոտ: Եվ ահա երեկ Մաշտոցի պուրակի շուրջ իր նախընտրական PR-ակցիայով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: «Մաշտոցի պուրակ» անվանմամբ սերիալը կարելի է արդեն ավարտված համարել, ընդ որում happy end-ի սցենարը հայտնի էր վաղուց, որտեղ բացասական հերոսը /քաղաքապետը/ պատժվեց, իսկ դրական հերոսները /հասարակությունը և Սերժ Սարգսյանը/ իրենց հաղթանակն են տոնում: Այսպիսով, Տարոն Մարգարյանի գործողությունների շնորհիվ գործող նախագահը իր մեկ քայլով ճիշտ տեղը և ճիշտ ժամին վարկանիշային խնդիր լուծեց: Թե ինչ շահեց գործող նախագահը այս խնդրում, դա առանձին քննարկվելիք հարց է: Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը միանշանակ կորցրեց: Քանզի որոշում կայացրեց չդառնալ ինքնուրույն գործոն, դրանով, իբր, փորձելով խուսափել իր նախորդների ճակատագրից: սակայն իրականությունը այն է, և դա ցույց տվեց վերջին երկու օրը, որ այդ գործելակերպի ավարտը կլինի շատ անպատվաբեր և անփառունակ ձևով: Սա է իրականությունը: Արտակ Հակոբյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment