Thursday, May 3, 2012

Էրզրումում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովը զավեշտի է վերածվել

News.am. 2-5-2012- Օրեր շարունակ թուրքական մամուլը տեղեկացնում էր, թե Էրզրումում տեղի է ունենալու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով, որին հրավիրվել են հյուրեր արտասահմանից։ Սակայն գիտաժողովի մասնակիցները հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու փոխարեն հայտարարել են թե թուրք ազգը ցեղասպանություն չի արել։ Ավելին, բանախոսները պնդել են, որ հայերն են թուրքերին ցեղասպանության ենթարկել։ Գիտաժողովին ելույթ ունեցած Էրզրումի քաղաքապետ Ահմեդ Քյուչուքլերը հույս է հայտնել, որ այս գիտաժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հերթական քայլն է դառնալու։

No comments: