Wednesday, May 30, 2012

Թուրքիայում ձերբակալված են 6 գեներալներ՝ հեղաշրջման կապակցությամբ

Tert.am. 30-5-2012- Թուրքիայում ձերբակալվել են 6 պաշտոնանկ արված գեներալներ, այդ թվում՝ բանակի ցամաքային զորքերի և օդային ուժերի նախկին հրամանատարներ: Նրանք մեղադրվել են 1997թ-ին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, ինչի արդյունքում իշխանությունից հեռացվել էր երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն: Վերջին երկու ամիսների ընթացքում սա արդեն ձերբակալությունների 5-րդ ալիքն է: Գեներալներից երկուսն արդեն կալանավորված են: Նրանց մեղադրում են դավադրության մեջ, ինչի արդյունքում ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը դատապարտվել էր 4 ամիս ազատազրկման:

No comments: