Panorama.am. 18-5-2012- Ադրբեջանի կողմից «գեյ-շքերթի» անցկացումը չկասեցնելու պարագայում իրանցիների զայրույթն ու հակակրանքն անկառավարելի կդառնան: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ատրապատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին: Իրանցի հոգևորական նաև հավելել է, որ այս օրերին Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում տեղի են ունենում հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր: «Թեհրանի իմամ-ջոմե այաթոլլահ Սադիղին, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ևս անդրադառնալով Բաքվում կազմակերպվելիք «գեյ-շքերթին», Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել խայտառակ որոշումից»,- հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Saturday, May 19, 2012
Ադրբեջանի կողմից «գեյ-շքերթի» անցկացումը չկասեցնելու պարագայում իրանցիների զայրույթն անկառավարելի կդառնա. Իրանի նախազգուշացումը
Panorama.am. 18-5-2012- Ադրբեջանի կողմից «գեյ-շքերթի» անցկացումը չկասեցնելու պարագայում իրանցիների զայրույթն ու հակակրանքն անկառավարելի կդառնան: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևելյան Ատրապատական (Արևելյան Ազարբայջան) նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի իմամ-ջոմե Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին: Իրանցի հոգևորական նաև հավելել է, որ այս օրերին Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգների մի շարք քաղաքներում տեղի են ունենում հակաադրբեջանական ուղղվածությամբ բողոքի ցույցեր և քայլերթեր: «Թեհրանի իմամ-ջոմե այաթոլլահ Սադիղին, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ևս անդրադառնալով Բաքվում կազմակերպվելիք «գեյ-շքերթին», Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել խայտառակ որոշումից»,- հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment