
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
No comments:
Post a Comment