Tuesday, May 15, 2012

Թուրքիայում հայկական եկեղեցին քանդելու գործով հետաքննություն է սկսվել

News.am. 15-5-2012- Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Քոնաք գյուղում բախտի քմահաճույքին թողնված հայկական եկեղեցու պատերն ու հիմքերը պարբերաբար քանդում են գանձեր փնտրողները։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, Հաքքարիի նահանգային խորհրդի անդամները եկեղեցին վերջնական կործանումից փրկելու համար զեկույց են ուղարկելու Մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունային՝ պահանջելով անհապաղ վերականգնել եկեղեցին։ Հաքքարիի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Էմին Օզաթաքը նշել է, թե եկեղեցին քանդողների նկատմամբ դատախազությունը հետաքննություն է սկսել։ Նա նշել է, թե իրենց վարչությունը չի կարող վերականգնել եկեղեցին, քանի որ անհրաժեշտ ֆինանսավորում չի ստացել դրա համար։

No comments: