Իսպանական Բարսելոնայի Սանտա Քալոմա դե Կրամենտ քաղաքի խորհուրդն օրերս միաձայն բանաձեւ էր ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը: Խորհրդի նիստին ներկա են եղել Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անդամներ: Բանաձեւի քվեարկությանը մասնակցել են խորհուրդը կազմող բոլոր կուսակցությունների անդամները: Բանաձեւով կոչ է արվում Իսպանիայի իշխանություններին, որպեսզի պետական մակարդակով ճանաչվի եւ դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ վարվել են Բալեարյան կղզիների, Կատալոնիայի եւ Բասկերի երկրի շրջանային խորհրդարանները՝ հիմնվելով հայկական հարցին քաղաքական լուծում տալու՝ Եվրախորհրդարանի 1987 թվականի բանաձեւի վրա: Friday, May 11, 2012
Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել Իսպանիայում
Իսպանական Բարսելոնայի Սանտա Քալոմա դե Կրամենտ քաղաքի խորհուրդն օրերս միաձայն բանաձեւ էր ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը: Խորհրդի նիստին ներկա են եղել Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անդամներ: Բանաձեւի քվեարկությանը մասնակցել են խորհուրդը կազմող բոլոր կուսակցությունների անդամները: Բանաձեւով կոչ է արվում Իսպանիայի իշխանություններին, որպեսզի պետական մակարդակով ճանաչվի եւ դատապարտվի Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ վարվել են Բալեարյան կղզիների, Կատալոնիայի եւ Բասկերի երկրի շրջանային խորհրդարանները՝ հիմնվելով հայկական հարցին քաղաքական լուծում տալու՝ Եվրախորհրդարանի 1987 թվականի բանաձեւի վրա:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment