Friday, May 11, 2012

«Ժողովուրդ». Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է

Թերթը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ Ստեփանակերտում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ կայացել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: «Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, ընդ որում բավականին երկար: Իհարկե, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի մասով որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

No comments: