Tert.am. 15-5-2012- Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միջուկային էներգիայի
միջազգային գործակալության և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններն ըստ իրանական կողմի` «կառուցողական» բնույթ են կրում, հաղորդում է Associated Press-ը: «Մենք հաջող բանակցություններ ենք ունեցել. ամեն ինչ ճիշտ ճանապարհով է ընթանում: Մթնոլորտն այստեղ շատ կառուցողական է»,- նշել է բանակցություններում Իրանը ներկայացնող Ալի Ասղար Սոլտանեհը: ՄԷՄԳ-ը լիահույս է, որ բանակցությունների դրական ելքի արդյունքում իր փորձագետներին թույլտվություն կտրվի այցելել Իրանի միջուկային օբյեկտները` դրանք ուսումնասիրելու նպատկով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment