News.am. 11-5-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ավագ աշխատակից, ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պենտագոնի նախկին պաշտոնյա Ուեյն Մերիի` «openDemocracy» կայքում հրապարկված հոդվածը. Այսօր Կովկասի մի հատվածում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության վերսկսման տագնապալի նշաններ կան: 1994թ. հրդադադարի համաձայնագիրն ավելի փխրուն է դառնում. լուրջ խախտումներն արդեն սովորական են դարձել, իսկ սպառազինությունների մրցավազքն ընթանում է ողջ թափով:Պատերազմի հինգ խթանԱռաջինն այն է, որ 1994թ. հրադադարի ռեժիմը չլավացրեց իրավիճակը, այլ խորացրեց օտարումը: Երկու կողմից թշնամական քարոզչությունն ընդգծում է կարծրատիպերն ու ատելությունը:Երկրորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, ցավոք, չի նվազեցնում պատերազմի ազդակները: Դիվանագետները տքնաջան աշխատել են, սակայն գործունեության երկու տասնամյակների ընթացքում խումբը նկատելի առաջընթացի չի հասել` երկու կողմում ժողովրդական հիասթափությունը չափավորելու առումով: Սա շատերին եւ, հատկապես, Ադրբեջանին համոզում է, որ դիվանագիտական ճանապարհը հակամարտության հաջող «լուծման» ճանապարհ չէ:Երրորդ` սպառազինությունների մրցավազքը լայն թափով է իրականացվում` ադրբեջանական կողմից սնվելով այդ երկրի նավթային ու գազային եկամուտներով, հայկական կողմից` Ռուսաստանից եկեղ տրանսֆերտներով: Սպառազինությունների մրցավազքի հիմնական շարժիչ ուժն ադրբեջանական կողմի` ռեւանշ վերցնելու ձգտումն է: Քանի որ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն ներկայումս հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին, եթե ոչ ավելի, մրցավազքի համար ծախսերն ակնհայտորեն հօգուտ Ադրբեջանի են: Միաժամանակ`Երեւանն էլ Ռուսաստանից սպառազինություններ է ձեռք բերում արտոնյալ պայմաններով:Չորրորդը` շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն արդեն սովորական են դարձել: Այսօր տիրում է ոչ թե կես խաղաղության, այլ կես պատերազմի վիճակ: Սա մի իրավիճակ է, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հատկապես որ երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ոչ մի միջոց, օրինակ, ուղիղ շփումներ, չկան:Հինգերորդը` առավել տագնապալի տարր է երկու կողմից սպասումների աճը, որ պատերազմի վերսկսումը կարող է լինել ոչ միայն անխուսափելի, այլ նույնիսկ ցանկալի: Ոչ ոք չի կարծում, որ նոր պատերազմը հեշտ գործ է լինելու, սակայն շատերն են կարծում, որ պատերազմը «կկարգավորի» վեճը շահավետ պայմաններում կամ առնվազն ճեղքում կառաջացնի դիվանագիտական փակուղուց: Վտանգը հիմնականում կայանում է դիմակայության զարգացման մեջ, երբ ոչ մի կողմ հակամարտությունից հեռանալու քաղաքական արիություն չունի:Նոր պատերազմն ինչ ձեւով կլինիՂարաբաղյան նոր պատերազմը 1991–1994թթ. պատերազմի կրկնությունը չի լինի: Վերջին տարիներին Ղարաբաղը կանոնավոր կերպով վերածվել է ամրոցի` իր բնական լեռտնային ռելիեֆը համադրելով խորքում խնամքով նախապատրաստված պաշտպանական կառույցներով: Հաջորդ պատերազմն ավելի շատ պաշարում է լինելու: Իսկ պատմության ողջ ընթացքում պաշարումներն աչքի են ընկել դաժանությամբ, արյունալիությամբ եւ քաղաքացիական բանակչության շրջանում կորուստներով:Եթե արտաքին ճնշումն արագ կերպով չհանգեցնի կրակի դադարեցման, ճակատամարտն արագ կանցնի ոչ ստատիկ մարտերի փուլ: Երկու կողմերն էլ ուժեր, լրացուցիչ անօդաչու սարքեր եւ այլ բարձրտեխնոլոգիական սարքավորումներ ունեն: Հայաստանը չպետք է թերագնահատի Ադրբեջանի զինված ուժերի բաելավումը, իսկ Ադրբեջանն էլ չպետք է գերագնահատի վերջերս իր ձեռք բերած սպառազինությունները, քանի որ Հայաստանը ջանացել է, որպեսզի պահպանի իր ավելի փոքր բանակի ռազմական առավելությունը, եւ լիովին օգտվում է իր այդ առավելությունից:Բացի այդ, խնդիրը նաեւ այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ունի խոշոր դաշնակից: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրենք մարտի մեջ կմտնեն, սակայն ուրիշի ձեռքերով պատերազմը, որը սնվում եւ աջակցվում է խոշոր տարածաշրջանային գերտերությունների կողմից, կարող է հենց կռվողների շահերի սահմանից դուրս գալ: Հետեւանքներն անկանխատեսելի եւ վտանգավոր են:Ի՞նչ է հարկավոր անելՎերջին քսան տարվա ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները փորձել են դիվանագիտական ճեղքման հասնել: Ցավոք, այդ բոլոր նախագահական նախաձեռնությունները հաջողության չհանգեցրին, քանի որ Բաքվի եւ Երեւանի քաղաքական առաջնորդները չեն ցանկանում կամ չեն կարողանում հավաքել քաղաքական կապիտալ կամ համարձակությունն` ընդունելու նախաձեռնությունները: Երկու երկրների կառավարությունները վաղուց գիտեն, թե ինչպես պետք է լինի կարգավորումը. Միսնկի խմբի միջնորդները բավականին մանրամասն են աշխատել դրա վրա: Սակայն ոչ մի կառավարություն պատրաստ չէ այդ մասին ասել իր երկրի բանակչությանը, քանի որ երկու կողմերն էլ պետք է մեծ փոխզիջումների գնան: Մինչ այժմ միջնորդներն զբաղվել են միայն կառավարություններով, ոչ թե բնակչությամբ:Հարկավոր են նախաձեռնություններ` Մինսի խմբի շրջանակում նախանշված գծով հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար, այլ ոչ թե շարունակել միջնորդական գործունեությունը:Արտաքին ուժերը պետք է քաղաքական արիություն ներշնչեն կողմերին եւ ճշմարտությունն ասեն երկու երկրների ժողովուրդներին: Գլխավոր ճշմարտությունն այն է, որ երկու տասնամյակ առաջ պատերազմ է եղել որոշակի հետեւանքներով` հնարավոր է «ոչ ճիշտ», «արդար» կամ «լավ», բայց հետեւանքներով, որոնք ընդունելը շատ ավելի լավ է, քան մեկ այլ պատերազմը: Արտաքին ուժերի համար ժամանակն է ծառայել իրենց սեփական շահերին եւ ավելի խորը շարունակել միջնորդությունը: Սա դժվար խնդիր է ներկա միջազգային մթնոլորտում, սակայն ղարաբաղյան հակամարտության ձգձգումը մինչեւ երրորդ տասնամյակ` լուծում չէ, ինչպես նաեւ լուծում չէ նոր պատերազմը: Friday, May 11, 2012
Ամերիկացի նախկին պաշտոնյա. ղարաբաղյան «սառեցված» հակամարտությունը մոտենում է հալման կետին
News.am. 11-5-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ավագ աշխատակից, ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պենտագոնի նախկին պաշտոնյա Ուեյն Մերիի` «openDemocracy» կայքում հրապարկված հոդվածը. Այսօր Կովկասի մի հատվածում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության վերսկսման տագնապալի նշաններ կան: 1994թ. հրդադադարի համաձայնագիրն ավելի փխրուն է դառնում. լուրջ խախտումներն արդեն սովորական են դարձել, իսկ սպառազինությունների մրցավազքն ընթանում է ողջ թափով:Պատերազմի հինգ խթանԱռաջինն այն է, որ 1994թ. հրադադարի ռեժիմը չլավացրեց իրավիճակը, այլ խորացրեց օտարումը: Երկու կողմից թշնամական քարոզչությունն ընդգծում է կարծրատիպերն ու ատելությունը:Երկրորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, ցավոք, չի նվազեցնում պատերազմի ազդակները: Դիվանագետները տքնաջան աշխատել են, սակայն գործունեության երկու տասնամյակների ընթացքում խումբը նկատելի առաջընթացի չի հասել` երկու կողմում ժողովրդական հիասթափությունը չափավորելու առումով: Սա շատերին եւ, հատկապես, Ադրբեջանին համոզում է, որ դիվանագիտական ճանապարհը հակամարտության հաջող «լուծման» ճանապարհ չէ:Երրորդ` սպառազինությունների մրցավազքը լայն թափով է իրականացվում` ադրբեջանական կողմից սնվելով այդ երկրի նավթային ու գազային եկամուտներով, հայկական կողմից` Ռուսաստանից եկեղ տրանսֆերտներով: Սպառազինությունների մրցավազքի հիմնական շարժիչ ուժն ադրբեջանական կողմի` ռեւանշ վերցնելու ձգտումն է: Քանի որ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն ներկայումս հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին, եթե ոչ ավելի, մրցավազքի համար ծախսերն ակնհայտորեն հօգուտ Ադրբեջանի են: Միաժամանակ`Երեւանն էլ Ռուսաստանից սպառազինություններ է ձեռք բերում արտոնյալ պայմաններով:Չորրորդը` շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն արդեն սովորական են դարձել: Այսօր տիրում է ոչ թե կես խաղաղության, այլ կես պատերազմի վիճակ: Սա մի իրավիճակ է, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հատկապես որ երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ոչ մի միջոց, օրինակ, ուղիղ շփումներ, չկան:Հինգերորդը` առավել տագնապալի տարր է երկու կողմից սպասումների աճը, որ պատերազմի վերսկսումը կարող է լինել ոչ միայն անխուսափելի, այլ նույնիսկ ցանկալի: Ոչ ոք չի կարծում, որ նոր պատերազմը հեշտ գործ է լինելու, սակայն շատերն են կարծում, որ պատերազմը «կկարգավորի» վեճը շահավետ պայմաններում կամ առնվազն ճեղքում կառաջացնի դիվանագիտական փակուղուց: Վտանգը հիմնականում կայանում է դիմակայության զարգացման մեջ, երբ ոչ մի կողմ հակամարտությունից հեռանալու քաղաքական արիություն չունի:Նոր պատերազմն ինչ ձեւով կլինիՂարաբաղյան նոր պատերազմը 1991–1994թթ. պատերազմի կրկնությունը չի լինի: Վերջին տարիներին Ղարաբաղը կանոնավոր կերպով վերածվել է ամրոցի` իր բնական լեռտնային ռելիեֆը համադրելով խորքում խնամքով նախապատրաստված պաշտպանական կառույցներով: Հաջորդ պատերազմն ավելի շատ պաշարում է լինելու: Իսկ պատմության ողջ ընթացքում պաշարումներն աչքի են ընկել դաժանությամբ, արյունալիությամբ եւ քաղաքացիական բանակչության շրջանում կորուստներով:Եթե արտաքին ճնշումն արագ կերպով չհանգեցնի կրակի դադարեցման, ճակատամարտն արագ կանցնի ոչ ստատիկ մարտերի փուլ: Երկու կողմերն էլ ուժեր, լրացուցիչ անօդաչու սարքեր եւ այլ բարձրտեխնոլոգիական սարքավորումներ ունեն: Հայաստանը չպետք է թերագնահատի Ադրբեջանի զինված ուժերի բաելավումը, իսկ Ադրբեջանն էլ չպետք է գերագնահատի վերջերս իր ձեռք բերած սպառազինությունները, քանի որ Հայաստանը ջանացել է, որպեսզի պահպանի իր ավելի փոքր բանակի ռազմական առավելությունը, եւ լիովին օգտվում է իր այդ առավելությունից:Բացի այդ, խնդիրը նաեւ այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ունի խոշոր դաշնակից: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրենք մարտի մեջ կմտնեն, սակայն ուրիշի ձեռքերով պատերազմը, որը սնվում եւ աջակցվում է խոշոր տարածաշրջանային գերտերությունների կողմից, կարող է հենց կռվողների շահերի սահմանից դուրս գալ: Հետեւանքներն անկանխատեսելի եւ վտանգավոր են:Ի՞նչ է հարկավոր անելՎերջին քսան տարվա ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները փորձել են դիվանագիտական ճեղքման հասնել: Ցավոք, այդ բոլոր նախագահական նախաձեռնությունները հաջողության չհանգեցրին, քանի որ Բաքվի եւ Երեւանի քաղաքական առաջնորդները չեն ցանկանում կամ չեն կարողանում հավաքել քաղաքական կապիտալ կամ համարձակությունն` ընդունելու նախաձեռնությունները: Երկու երկրների կառավարությունները վաղուց գիտեն, թե ինչպես պետք է լինի կարգավորումը. Միսնկի խմբի միջնորդները բավականին մանրամասն են աշխատել դրա վրա: Սակայն ոչ մի կառավարություն պատրաստ չէ այդ մասին ասել իր երկրի բանակչությանը, քանի որ երկու կողմերն էլ պետք է մեծ փոխզիջումների գնան: Մինչ այժմ միջնորդներն զբաղվել են միայն կառավարություններով, ոչ թե բնակչությամբ:Հարկավոր են նախաձեռնություններ` Մինսի խմբի շրջանակում նախանշված գծով հակամարտության վերջնական կարգավորման հասնելու համար, այլ ոչ թե շարունակել միջնորդական գործունեությունը:Արտաքին ուժերը պետք է քաղաքական արիություն ներշնչեն կողմերին եւ ճշմարտությունն ասեն երկու երկրների ժողովուրդներին: Գլխավոր ճշմարտությունն այն է, որ երկու տասնամյակ առաջ պատերազմ է եղել որոշակի հետեւանքներով` հնարավոր է «ոչ ճիշտ», «արդար» կամ «լավ», բայց հետեւանքներով, որոնք ընդունելը շատ ավելի լավ է, քան մեկ այլ պատերազմը: Արտաքին ուժերի համար ժամանակն է ծառայել իրենց սեփական շահերին եւ ավելի խորը շարունակել միջնորդությունը: Սա դժվար խնդիր է ներկա միջազգային մթնոլորտում, սակայն ղարաբաղյան հակամարտության ձգձգումը մինչեւ երրորդ տասնամյակ` լուծում չէ, ինչպես նաեւ լուծում չէ նոր պատերազմը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment