Tert.am. 10-5-2012- Թուրքական դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել 11 գեներալի, ովքեր մեղադրվում են 1997թ-ին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, որի արդյունքում իշխանությունից հեռացվել էր երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը: Այս մասին հայտնում է Press TV-ը: Դատական վճիռը կայացվել է այսօր՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Իրանական Press TV-ն տեղեկացնում է, որ ձերբակալվածներից վեցը, ովքեր գործող գեներալներ են, տեղափոխվել են Անկարայի Մամակ բանտ, իսկ մյուս 5 գեներալներն ուղարկվել են մայրաքաղաքի Սինկան բանտ: Նշենք, որ ձերբակալվածների շարքում է նաև Թուրքիայի երրորդ բանակի շտաբի պետ, գեներալ- մայոր Բերքայ Թուրգութը: Friday, May 11, 2012
Թուրքիայում 1997թ-ի հեղաշրջման մեջ կասկացվող 11 գեներալ է կալանավորվել
Tert.am. 10-5-2012- Թուրքական դատարանը նախնական կալանքի տակ է վերցրել 11 գեներալի, ովքեր մեղադրվում են 1997թ-ին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, որի արդյունքում իշխանությունից հեռացվել էր երկրի վարչապետ Նեջմեթին Էրբաքանը: Այս մասին հայտնում է Press TV-ը: Դատական վճիռը կայացվել է այսօր՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Իրանական Press TV-ն տեղեկացնում է, որ ձերբակալվածներից վեցը, ովքեր գործող գեներալներ են, տեղափոխվել են Անկարայի Մամակ բանտ, իսկ մյուս 5 գեներալներն ուղարկվել են մայրաքաղաքի Սինկան բանտ: Նշենք, որ ձերբակալվածների շարքում է նաև Թուրքիայի երրորդ բանակի շտաբի պետ, գեներալ- մայոր Բերքայ Թուրգութը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment