Wednesday, June 6, 2012

Արցախյան հակամարտության հարցը կքննարկվի Բրյուսելում՝ Օսկանյանի մասնակցությամբ

HayNews.am. 6-6-2012- Հունիսի 21-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենան քննարկում Արցախյան հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է salamnews.org-ը`հղում անելով Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեին: Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 21-ին Բրյուսելում Եվրոպական քաղաքականության կենտրոնի աջակցությամբ կքննարկվի հայ-ադրբեջանական Արցախյան հակամարտությունը: Քննարկումներին կմասնակցեն Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

No comments: