Իրանական միջուկային խնդրի շուրջ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին Ստամբուլում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Մոսկվայում Իրանի ու «վեցյակի» միջև կայացած բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքով, Ստամբուլում կլինի տեխնիկական փորձագետների մակարդակով հանդիպում: «Ստամբուլի հանդիպման ընթացքում մենք հնարավորություն կունենանք մանրամասն քննարկել ամբողջ ծավալով հարցերը, որոնք բարձրացվել էին Իրանի կողմից ի պատասխան մեր առաջարկներին», - հայտարարել է Քեթրին Էշթոնը
Wednesday, June 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment