Wednesday, June 27, 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հովվապետական այցով կլինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կհանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբությունը կմասնակցի նաև Հայ Առաքելական եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ֆրանսիայի թեմական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությանն ուղեկցելու են գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, կաթողիկոսական գրասենյակի քարտուղարներ Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

No comments: