Thursday, June 14, 2012

Լավրովը Թեհրանից պատասխանել է Քլինթոնին. Այդ ԱՄՆ-ն է զինում Սիրիայի ընդդիմությանը

News.am. 13-6-2012- Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանից պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեղադրանքներին: Նա հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը հանդես է եկել ԱՄՆ հասցեին պատասխան մեղադրանքով, հայտարարելով, որ նրանք զենք են մատակարարում Սիրիայի ընդդիմությանը: «Մոսկվան Դամասկոսին է տրամադրում միայն այն, ինչ անհրաժեշտ է արտաքին հարձակումը հետ մղելու համար»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «Ազատությունը»: Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ Լավրովը, բացի Սիրիայում տիրող վիճակից, քննարկել է նաեւ Իրանի միջուկային հարցը: Այս հարցով միջազգային բանակցությունների նոր փուլը նախատեսված է հունիսի 18-19-ին` Մոսկվայում: Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը եւ բանակցություններում իր գործընկերները «ճիշտ ուղու վրա են»:

No comments: