Thursday, June 14, 2012

Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»

«Լրագիր» 12-6-2012- Ադրբեջանական իշխանությունները փորձում են լռեցնել քննադատներին եւ գնել Եվրոպայի խորհրդի անդամների հավատարմությունը թանկ նվերների եւ թառափի սեւ խավիարի միջոցով, նշված է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) հասարակական կազմակերպության «Խավիարային դիվանագիություն» անվանումով զեկույցում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Զեկույցում նշվում է, որ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ընկերներն աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ դրա դիմաց թառափի խավիար, մետքսե գորգեր, ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ այլ թանկարժեք նվերներ ստանալով: «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը հիմնված է Ադրբեջանի եւ մի շարք եվրոպական պետությունների պաշտոնական դեմքերի հետ արված հարցազրույցների հիման վրա: Ադրբեջանական ընդդիմադիր խումբը զեկույցը ներկայացրել է բրիտանական խորհրդարանում:

No comments: