Wednesday, June 6, 2012

Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին. Բենի Գանց

Tert.am. 6-6-2012- Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը երկրի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նիստում հայտարարել է, Իսրայելը ուժ ունի Իրանի միջուկային ռեակտորներին ցանկացած պահի հարված հասցնելու համար: «Հավանական ցանկացած հարձակման մեր զինվորները պատրաստ են: Մենք պատրաստ ենք հարվածել Իրանին,և միայն Իրանի ժողովուրդը կարող է ստիպել Իրանին` հետ կանգնել միջուկային ծրագրերից»,- ասել է նա: Նա չի բացառել, որ միջազգային ջանքերը` ճնշելու Իրանի միջուկային հավակնությունները կարող են արդյունավետ լինել: «Տնտեսական ճնշումը և ռազմական միջամտության սպառնալիքները կարող են հանգեցնել նրան, որ իրանցիներն ասեն` «ոչ հիմա», սակայն ցանկացած դեպքում Իսրայելի զինված ուժերը «գերպատրաստ» վիճակում են»,- ասել է նա:

No comments: