Monday, June 11, 2012

Ռուսաստանի ԱԳ նախարարն առաջարկել է իրավիճակը Սիրիայում կարգավորել ԼՂ հակամարտության օրինակով

News.am. 11-6-2012- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զուգահեռներ է անցկացրել սիրիական եւ ղարաբաղյան հակամարտությունների միջեւ: Հունիսի 9-ին հանդես գալով ճեպազրույցում` նվիրված Սիրիայի հարցով խորհրդաժողով հրավիրելու ռուսական առաջարկին, Լավրովը հայտարարել է, թե պատերազմը նման հակամարտությունների կարգավորման ուղի չէ: «Եւս մեկ անգամ կրկնեմ, խորհրդաժողովը մտածված է ոչ նրա համար, որ կանխորոշի քաղաքական կարգավորման չափորոշիչները, այլ անհրաժեշտ պայմանների ստեղծման, որ սիրիացիներն իրենք զբաղվեն դրանով, նաեւ նրանց մղելով բանակցությունների շարունակմանը: Այդպես, տեղի է ունենում արաբա-իսրայելական հակամարտությունում, պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, կիրառելի է նաեւ այլ ճգնաժամային իրավիճակներում, որտեղ միջազգային հանրությունը գործում է համընդհանուր ընդունված սկզբունքի հիման վրա, որ կողմերն իրենք պետք է պայմանավորվեն: Օրինակ, նույն ղարաբաղյան հակամարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապահովում են պայմանները, կողմերին մղում փոխզիջման, բայց որոշումներ չեն պարտադրում: Հենց այդպես էլ պետք է գործել Սիրիայի դեպքում»,- ասել է Լավրովը, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

No comments: