Thursday, June 14, 2012

Ֆրանսիան պետք է ակտիվացնի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. Բաղըշ

Tert.am. 13-6-2012- Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հարցում. հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը: Ֆրանսիական La Croix թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ հայոց ցեղասպանությունը քննարկելու փոխարեն Ֆրանսիան պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ: Բաղըշն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա անդամներ Ֆրանսիան և Ռուսաստանը ԼՂ հակամարտության լուծմանն հարցում որևէ էական արդյունքի չեն հասել և Ֆրանսիան պետք է ակտիվացնի ջանքերը: Նրա կարծիքով` Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի ընտրությունից հետո Թուրքիան հույս ունի բարելավել երկկողմ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Բաղըշը նաև հերթական առիթն օգտագործել է հայտարարելու, որ Թուրքիան չի հրաժարվել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարից: «Թուրքիան բազմիցս Հայաստանին կոչ է արել բացել արխիվները և սկսել պատմության ուսումնասիրությունը: Մենք համաձայն ենք, որ Ֆրանսիան նույնպես ներգրավված լինի այդ ուսումնասիրություններում»,- ասել է նա:

No comments: