Thursday, June 14, 2012

Թուրքիայի նախկին նախագահներից Օզալի գեղեզմանը կբացեն

Zham.am. 13-6-2012-Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալի գերեզմանը կբացեն ու նրա դին նոր դատաբժշկական փորձաքննության կենթարկել։ Նման պահանջ ներկայացվել է Պետական վերահսկիչ խորհրուդի իրականացված ուսումնասիրության արդյունքում, որտեղ ասվում է, թե Օզալի մահը կասկածելի է: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշենք, որ 1993թ-ին նրա մահից հետո մի շարք վարկածներ են առաջ քաշվել, որ նա իրականում չի մահացել, այլ նրան սպանել են, հենց այդ պատճառով ազգականները վաղուց պահանջում էին հետաքննություն անցկացնել նրա մահվան գործով: Թուրքիայի նախագահա Աբդուլլահ Գյլուը արդեն ստորագրել է նոր քննություն անցկացնելու շուրջ հրամանագիրը:

No comments: