Monday, June 11, 2012

«Ադրբեջանի քաղաքացիների համար Իրան այցելելն անվտանգ չէ». Ադրբեջանի ԱԳՆ

1in.am. 11-6-2012- Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը անհիմն է որակել իրանական կողմի այն պահանջները, որոնցում խոսք է գնում Իրանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների ազատ արձակման հարցում պաշտոնական Բաքվի գրավոր խնդրանքի անհրաժեշտության մասին. «Ժամանակակից համաշխարհային պրակտիկայում երկրների միջև առաջացած խնդիրների կարգավորման համար գոյություն ունի դիվանագիտական նամակագրության որոշակի տեսակներ: Մեզ ոչինչ հայտնի չէ իրանական կողմի պահանջած գրավոր խնդրանքի պրակտիկայի մասին: Այդ հարցի կարգավորման շրջանակներում ադրբեջանական կողմն Իրանին նոտա է հղել, անցկացրել է անհրաժեշտ հանդիպումներ: Ստացվում է, որ Ադրբեջանի քաղաքացիների համար Իրան այցելելն անվտանգ չէ: Ադրբեջանական կողմը հենց այդպիսի եզրահանգման է եկել»: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ, պոետներ Շահրիյար Գաջիզադեն և Ֆարիդ Հուսեյնը պոեզիայի փառատոնին մասնակցելու նպատակով ժամանել էին Թավրիզ, ուր և ձերբակալվել են մայիսի 2-ին:

No comments: