Panorama.am. 22-6-2012- Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովրդներին օգտագործում է հայության դեմ ռազմական պայքարի մեջ՝ այդպիսով իր թշնամիներին ստիպելով կռվել միմյանց դեմ: Անդրադառնալով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների առջև ծառացած խնդիրներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաղաքետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Լ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, ներկայումս մեր հասարակության լայն շրջանակներում կարծրացել է այն կարծիքը, որ Ադրբեջանը դա մոնոլիտ, միասնական թշնամական պետության է, այնինչ, ըստ փորձագետի, այդ տեսակետը ամենևին չի համապատասխանում իրականությանը: «Սահմանից այն կողմ` Ադրբեջանում, հայերն ունեն բարեկամներ, բարի կամեցողներ, դրանք Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն են»,- նշեց Լ. Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այդ ժողովուրդները իրենց ամենևին չեն համարում հայության թշնամիները: Ավելին՝ նրանք Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր ենաթարկվում են այն բռնաճնշումներին, որոնց ժամանակին ենթարկվում էր արցախահայությունը: Դրա ապացույցը, ըստ քաղաղաքետի, 2011 թ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի բնիկ ժողվուրդների կողմից տարածված այն հայտարարությունն էր, որում վերջիններս հայտարարում էին որ չեն համարում հայ ժողովրդին իրենց թշնամի: Ավելին՝ հայտարարության հեղինակները կոչ են արել ազգակիցներին չուղարկել իրենց երեխաներին Ղարաբաղի սահման` հայերի դեմ պայքարելու: Քաղաղաքետը նշեց, որ այս հայտարարությունը ստորագրել են բնիկ ժողովուրդների մտավորականության ականավոր ներկայացուցիչները: Որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն՝ բանախոսը հատուկ առանձնացրեց Ադրբեջանի բնիկ ժողովրդների խնդիրներով զբաղվող «Եղբայրության կամուրջ» կազմակերպության ստեղծումը, որը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում: Քաղքագետը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ սխալ է այս ժողվուրդներին՝ լեզգիներին, ավարներին, թալիշներին, ռութուլցիներին համարել ազգային փոքրամասնությունները, քանի որ, ի տարբություն եկվոր անդրկովկասյան թուրքերի` նրան այս տարածքի բնիկ ժողվուրդներ են: Լ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանում գործում է օրենք, ըստ որի, զինակոչիկը պետք է պարտադիր ժամկետային ծառայությունը անցնի իր բնակավայրից առնվազն 200 կմ հեռավորության վրա: Իսկ բնիկ ժողովուրդների բնակավայրերից 200 կմ հեռանորության վրա Արցախն է: Ըստ բանախոսի՝ հենց այդ պատրվակով Ադրբեջանի կառավարությունը ազգային փոքրամասնություններին ուղարկում է ծառայելու սահմանային գոտի՝ թեժ գիծ, իսկ ազերի զինծառայողներին` բնիկ ժողովրդների բնակության տարածքներ, նրանց վերահսկելու համար: Լ. Մելիք-Շահնազարյանը համոզմամբ, հենց այս գործընթացի հետևանքով է, որ Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերում զոհված զինծառայողների առնվազն կեսը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Saturday, June 23, 2012
Լ. Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի բնիկ ժողվուրդները մեր թշնամիները չեն
Panorama.am. 22-6-2012- Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովրդներին օգտագործում է հայության դեմ ռազմական պայքարի մեջ՝ այդպիսով իր թշնամիներին ստիպելով կռվել միմյանց դեմ: Անդրադառնալով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների առջև ծառացած խնդիրներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաղաքետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Լ. Մելիք-Շահնազարյանի կարծիքով, ներկայումս մեր հասարակության լայն շրջանակներում կարծրացել է այն կարծիքը, որ Ադրբեջանը դա մոնոլիտ, միասնական թշնամական պետության է, այնինչ, ըստ փորձագետի, այդ տեսակետը ամենևին չի համապատասխանում իրականությանը: «Սահմանից այն կողմ` Ադրբեջանում, հայերն ունեն բարեկամներ, բարի կամեցողներ, դրանք Ադրբեջանի բնիկ ժողովուրդներն են»,- նշեց Լ. Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այդ ժողովուրդները իրենց ամենևին չեն համարում հայության թշնամիները: Ավելին՝ նրանք Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր ենաթարկվում են այն բռնաճնշումներին, որոնց ժամանակին ենթարկվում էր արցախահայությունը: Դրա ապացույցը, ըստ քաղաղաքետի, 2011 թ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի բնիկ ժողվուրդների կողմից տարածված այն հայտարարությունն էր, որում վերջիններս հայտարարում էին որ չեն համարում հայ ժողովրդին իրենց թշնամի: Ավելին՝ հայտարարության հեղինակները կոչ են արել ազգակիցներին չուղարկել իրենց երեխաներին Ղարաբաղի սահման` հայերի դեմ պայքարելու: Քաղաղաքետը նշեց, որ այս հայտարարությունը ստորագրել են բնիկ ժողովուրդների մտավորականության ականավոր ներկայացուցիչները: Որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն՝ բանախոսը հատուկ առանձնացրեց Ադրբեջանի բնիկ ժողովրդների խնդիրներով զբաղվող «Եղբայրության կամուրջ» կազմակերպության ստեղծումը, որը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում: Քաղքագետը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ սխալ է այս ժողվուրդներին՝ լեզգիներին, ավարներին, թալիշներին, ռութուլցիներին համարել ազգային փոքրամասնությունները, քանի որ, ի տարբություն եկվոր անդրկովկասյան թուրքերի` նրան այս տարածքի բնիկ ժողվուրդներ են: Լ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանում գործում է օրենք, ըստ որի, զինակոչիկը պետք է պարտադիր ժամկետային ծառայությունը անցնի իր բնակավայրից առնվազն 200 կմ հեռավորության վրա: Իսկ բնիկ ժողովուրդների բնակավայրերից 200 կմ հեռանորության վրա Արցախն է: Ըստ բանախոսի՝ հենց այդ պատրվակով Ադրբեջանի կառավարությունը ազգային փոքրամասնություններին ուղարկում է ծառայելու սահմանային գոտի՝ թեժ գիծ, իսկ ազերի զինծառայողներին` բնիկ ժողովրդների բնակության տարածքներ, նրանց վերահսկելու համար: Լ. Մելիք-Շահնազարյանը համոզմամբ, հենց այս գործընթացի հետևանքով է, որ Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերում զոհված զինծառայողների առնվազն կեսը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment