Saturday, June 16, 2012

ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-Վրաստան երկխոսության մեջ Իրանի հարցը քննարկվում է` հաշվի առնելով, որ այն հարեւան երկիր է

News.am. 15-6-2012- ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկխոսության ընթացքում քննարկվում է Թբիլիսիի եւ Թեհրանի հարաբերությունների հարցը` հաշվի առնելով, որ Իրանն ու Վրաստանը հարեւաններ են: Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը: «Լավ է, որ Թբիլիսին իրանցիների համար հանել է վիզային ռեժիմը, որպեսզի նրանք այցելեն Թբիլիսի եւ տեսնեն, թե ինչ է տեղի ունենում «հարեւան ժողովրդավարական երկրում»,-հունիսի 13-ին, հանդես գալով Վաշինգթոնում Ատլանտյան խորհրդում, հայտարարել է Բասը, հավելելով, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որպեսզի Վրաստանը, նույնիսկ ակամա, դառնա մի վայր, որտեղ իրանական ընկերությունները կարող են խուսափել միջազգային պատժամիջոցներից, հաղորդում է Civilge-ը: «Դա, բնականաբար, քննարկման առարկա է երկու կառավարությունների միջեւ` տարբեր մակարդակներում»,-հայտարարել է Բասը:

No comments: