News.am. 15-6-2012- Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ծրագրի շրջանակներում, հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արեւելյան ինստիտուտում հանդիպում է ունեցել այդ համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արցախի խորհրդարանի նախագահը ներկաներին պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, ԼՂՀ անցած քսանամյա ուղու, երկրում իրականացվող գիտակրթական բարեփոխումների մասին։ Այնուհետեւ նա պատասխանել է համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին, հանրապետության ներդրումային դաշտին, Հայաստան-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման միտումներին եւ այլն: Այցի վերջին աշխատանքային օրը` հունիսի 14-ին, ԼՂՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Լոնդոնի «Չաթամ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House-Royal Institute of International Affairs), որտեղ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն` կապված ղարաբա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում առկա զարգացումների, ԼՂՀ ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, վստահության միջոցների հնարավոր ազդեցության եւ այլ հարցերի հետ: Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Միացյալ թագավորությունում Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ` Սեւան Արթինի գլխավորությամբ: Saturday, June 16, 2012
ԼՂՀ ԱԺ նախագահը Օքսֆորդի համալսարանում ներկայացրել է ղարաբաղյան խնդիրը
News.am. 15-6-2012- Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, Մեծ Բրիտանիա կատարած այցի ծրագրի շրջանակներում, հունիսի 13-ին Օքսֆորդի համալսարանի Արեւելյան ինստիտուտում հանդիպում է ունեցել այդ համալսարանի տարբեր ինստիտուտների մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արցախի խորհրդարանի նախագահը ներկաներին պատմել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, ԼՂՀ անցած քսանամյա ուղու, երկրում իրականացվող գիտակրթական բարեփոխումների մասին։ Այնուհետեւ նա պատասխանել է համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին, հանրապետության ներդրումային դաշտին, Հայաստան-Արցախ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման միտումներին եւ այլն: Այցի վերջին աշխատանքային օրը` հունիսի 14-ին, ԼՂՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Լոնդոնի «Չաթամ Հաուզ» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House-Royal Institute of International Affairs), որտեղ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի խումբ փորձագետների հետ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն` կապված ղարաբա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում առկա զարգացումների, ԼՂՀ ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, վստահության միջոցների հնարավոր ազդեցության եւ այլ հարցերի հետ: Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Միացյալ թագավորությունում Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ` Սեւան Արթինի գլխավորությամբ:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment