Saturday, June 30, 2012

Իրանցի պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին հորդորել է չճնշել սեփական ժողովրդին

Panorama.am. 29-6-2012-Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա, որ ժողովուրդն ազատորեն
արտահայտի իր կամքը և ապրի առանց ճնշումների: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ Թավրիզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻՀՊԿ նախկին հրամանատար, ԻԻՀ Քաղաքական համակարգի նպատակարհարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային: Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Իսրայելի՝ Ադրբեջանում ծավալած գործունեությանը, նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները չպետք է աջակցեն հակաիսլամական գործողություններին: Խոսելով Իրանի Արևմտյան և Արևելյան Ազարբայջան նահանգների ռազմավարական նշանակության մասին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը նշել է, որ Ազարբայջանի տարածաշրջանն Իրանի պատմության ընթացքում միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել երկրի պաշտպանության գործում: Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի տարածքային ամբողջականության խնդրին, նշել է, որ Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնողները պետք է Սադդամ Հուսեյնի ճակատագրից դասեր քաղեն:

No comments: