News.am. 24-6-2012- Փրկարարաները հայտնաբերել են թուրքական օդուժի «F-4» ինքնաթիռի կործանման վայրը, որը հունիսի 22-ին խփվել էր Սիրիայի կողմից: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, օդանավի մնացորդները գտնվել են ծովում, մոտ 1300մ խորության վրա: Կարծանիչի օդաչուների գտնվելու վայրի մասին չի հաղորդվում: Թուրքական եւ սիրիական կողմից որոնողափրկարարական համատեղ աշխատանքերը շարունակվում են: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»: Monday, June 25, 2012
Հայտնաբերվել են Սիրիայի կողմից խփված թուրքական օդանավի մնացորդները
News.am. 24-6-2012- Փրկարարաները հայտնաբերել են թուրքական օդուժի «F-4» ինքնաթիռի կործանման վայրը, որը հունիսի 22-ին խփվել էր Սիրիայի կողմից: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, օդանավի մնացորդները գտնվել են ծովում, մոտ 1300մ խորության վրա: Կարծանիչի օդաչուների գտնվելու վայրի մասին չի հաղորդվում: Թուրքական եւ սիրիական կողմից որոնողափրկարարական համատեղ աշխատանքերը շարունակվում են: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment