Wednesday, June 20, 2012

hetq.am-ի նախագահ` Էդիկ Բաղդասարյան. Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել

Նախագահ Սերժ Սարգսյանի ամենամոտ մարդկանցից մեկի` ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (հասարակության մեջ ավելի հայտնի է Նեմեց Ռուբո մականունով) թիկնապահները ծեծել են Հայոց բանակիսպային: Նրա վիճակը ծանր է, շատ ծանր: Հայոց բանակի սպային այստեղ` Երեւանի կենտրոնում, ՙմատաղ են անում՚ Նեմեց Ռուբոյին: Սա թիկնապահների առաջին ՙհերոսությունը՚ չէ, վստահ եմ` նրանք բազմաթիվ մարդկանց հետ են նման ձեւով վարվել եւ, համոզված եմ, ամեն անգամ խրախուսանքի են արժանացել իրենց շեֆից: Սերժ Սարգսյանն ասում է` հավատացեք ինձ եւ կփոխենք: Ի՞նչ պիտի փոխեք, պարոն նախագահ, եթե իմ բանակի սպային Ձեր կուսակցի թիկնապահը կարող է ոտնատակ անել: Ինչի՞ն հավատանք, երբ իմ երկրի սահմանները պաշտպանող սպայի վրա Ձեր կուսակից օլիգարխի թիկն ապահները համարձակություն ունեն ձեռք բարձրացնել:

No comments: