Զոռբայությունը բացառվում է Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ: Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար: Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը: Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և թափանցիկ: Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը: Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը: Wednesday, June 20, 2012
ՀՀ ոստիկանության հայտարարությունը
Զոռբայությունը բացառվում է Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունվարի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում և` ձերբակալություններ: Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար: Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտնան վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ և իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձևել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երևույթների հետևից, և տվյալ դեպքում ոչինչ չի կարող և չի կաշկանդելու ոստիկանությանը: Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և թափանցիկ: Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը: Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment