Saturday, July 21, 2012

Լարիջանի. Սիրիաում ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու

PanARMENIAN.Net - 20 հուլիսի 2012 - Իրանի իսլամական մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Սիրիայի ուժային կառույցների դեմ ահաբեկչությունների ետևում կանգնած են պետություններ, որոնք հավակնում են ահաբեկչության դեմ պայքարողներ կոչվելու: «ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան Սիրիայի ուժային կառույցների հրամանատրների խմբի սպանությունից հետո, խոսում են այն մասին, որ ոչ միայն չեն քննադատում ահաբեկչությունները, այլ նաև դրանք այդ երկրում փոփոխությունների նախանշան են համարում»,-ասել է նա: Լարիջանին ընդգծել է նաև, որ Ահաբեկչության դեմ «կեղծ» պայքարողներն այն բաժանում են «լավի» և «վատի» և փորձում են խառնաշփոթ ստեղծել Սիրիայում, իրադարձությունների վրա ազդել ՄԱԿ-ի նիստերի միջոցով:

No comments: