Monday, July 2, 2012

«Իսրայելի ու Կիպրոսի ճամբարներում ռազմական կրթություն է ստանում 3000 PKK-ական». Դերվիշ Էրօղլու

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական
հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն ուղիղ եթերում Իսրայելին ու Կիպրոսին (իրենց բնորոշմամբ՝ Հարավային Կիպրոսին) մեղադրել է PKK-ի զինյալներին ուսուցանելու մեջ. «Իսրայելում և Հարավային Կիպրոսում տեղակայված PKK-ի ճամբարներում է գտնվում 3000 քուրդ զինյալ: Նրանք այնտեղ ռազմական ուսուցում են ստանում և ուղարկվում են Ղանդիլ (Հյուսիսային Իրաք), որտեղից էլ ներթափանցում են Թուրքիա: Ցայժմ Ղանդիլ է ուղարկվել ուսուցում ստացած 15,000 PKK-ական»: Էրօղլուն «մեծ սխալ» է որակել այն, որ Կիպրոսը հուլիսի 1-ին վեց ամսով ստանձնել է ԵՄ-ի նախագահությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան խոստացել էր 6 ամսով՝ ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ժամանակ, խզել իր բոլոր կապերը ԵՄ-ի հետ:

No comments: