Monday, July 2, 2012

Իրանը վերծանել է իր մոտ գտնվող ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքի մի շարք ծածկագրեր

1in.am. 2-7-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վերծանել է իր մոտ գտնվող ամերիկյան RQ-170 անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մի շարք ծածկագրեր: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին: Վերջինիս խոսքերով՝ իրենք չեն հրապարակելու գաղտնազերծված տվյալները: Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Իրանի զինված ուժերին հաջողվել էր հարկադիր վայրէջք պարտադրել ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող RQ-170 ԱԹՍ-ին, որն Աֆղանստանի սահմանից ներխուժել էր Իրանի արևելք և Իրանի տարածքում առաջ էր շարժվել 225 կիլոմետր: Դրանից որոշ ժամանակ անց Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել էր իրենց ձեռքն ընկած ամերիկյան ԱԹՍ-ի տեսանյութը:

No comments: