Wednesday, July 18, 2012

Թուրքիայի փոխվարչապետ. «Էրդողանի այցը Ռուսաստան նոր հեռանկարներ կբացի Սիրիայի հարցում

7or.am. 17-7-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վաղվա այցը Ռուսաստան և վերջին զարգացումները Սիրիայում՝ հայտարարելով, թե այդ այցը նոր հեռանկարներ կունենա Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու»–ն։ –Էրդողանի այցը Ռուսաստան նոր հիմք կստեղծի Սիրիայի հարցի համար։ Ասադի վարչակարգի զինված ուժերի կողմից իրագործված վերջին կոտորածների քննարկումը շատ կարևոր է: Ողջ աշխարհը, այդ թվում նաև Թուրքիան, դատապարտել է դա: Էրդողանի ռուսաստանյան այցով ի հայտ են գալիս նոր հեռանկարներ տվյալ հարցում: Ես վստահաբար խոսում եմ նոր պատժամիջոցների ներդրման մասին,–ասել է Արընչը: Ինչ վերաբերում է Սիրիայում կործանված Թուրքիայի ինքնաթիռին, ապա թուրք պաշտոնյան նշել է. –Երկու օրից կվերսկսվեն որոնողական աշխատանքները: Միայն այն բանից հետո, երբ ծովի հատակից դուրս կբերվեն ինքնաթիռի բոլոր բեկորները, նոր հնարավոր կլինի խոսել տեղի ունեցածի մանրամասների մասին:

No comments: