Wednesday, July 18, 2012

Իրանն ու Հայաստանը նախատեսում են ազատ առեւտրի գոտի ստեղծել

News.am. 17-7-2012- Իրանի եւ Հայաստանի սահմանին նախատեսվում է ազատ առեւտրի գոտի ստեղծել: Ըստ իրանական IRNA գործակալության հաղորդման, Նորդուզի շրջանում (Իրան) ազատ առեւտրի գոտու բացման մասին համաձայնագիրը ստորագրել են Իրանի ազատ տնտեսական գոտու կազմակերպության ղեկավար Սադեք Սուրիք Նաջաֆին եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` հուլիսին Նաջաֆիի Հայաստան եռօրյա այցի ընթացքում: Ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար անհրաժեշտ կապիտալը կներդրվի երկու կողմերից, սակայն ներդրումների ծավալի եւ ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում: Ազատ առեւտրի գոտուց բացի, Նորդուզում կբացվի նաեւ սահմանային շուկա: Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը անվճար բժշկական ծառայություններ կապահովի Իրանի հետ սահմանակից շրջաններում:

No comments: