Wednesday, July 18, 2012

ԱՄՆ-ն Կատարում Իրանի դեմ ուղղված ռադար կկառուցի

Tert.am. 17-7-2012- ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այս ամիս կավարտի Կատարում կառուցվաղ ռադարի հարթակի շինարարությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին: Նոր ռադարի տեղակայման կոնկրետ վայրը չի հաղորդվում, սակայն դրա կառուցման արժեքը հայտնի է: Պենտագոնը այդ նպատակով Կոնգրեսիին 12,2 մլն ԱՄՆ դոլարի հայտ է ներկայացրել: Հարթակի վրա կտեղակայվի AN/TPY-2 մոդելի ռադարը, որը նաև հայտնի է X-Band անվանումով: Պաշտոնյան պարբերականին նաև տեղեկացրել է, որ նման ռադարներ են տեղակայվել 2006թ. Ճապոնիայում Հյուսիսային Կորեայից հրթիռային մեկնարկներին հետևելու համար, 2008թ. Իսրայելի Նեգև անապատում և Թուրքիայում: Տարածաշրջանում երրորդ ռադարի (Կատարում) կառուցումը հնարավորություն կտա հայտնաբերել Իրանի տարածքի խորքում, հյուսիսում և հարավում հնարավոր մեկնարկները հայտնաբերել: Բացի այդ, Պենտագոնը շուտով կհայտարարի սեպտեմբերին Պարսից ծոցում ջրային տարածքի ականազերծման հետ կապված առաջին զորավարժությունների անցկացման մասին, հաղորդում է պարբերականը: Նման կերպ ԱՄՆ իր անհանգստությունն է հայտնում տարածաշրջանում իրադրության հնարավոր լարման կապակցությամբ: Ամերիկյան զորքը պետք է Իրանի երկու մարտահրավերներին պատրաստ լինի` հնարավոր հրթիռային հարվածներ, այդ թվում և Իսրայելի տարածքի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ականապատում, բացարտել են պաշտոնատար անձիք: Զորավարժությունները և նոր ռադարի կառուցումը Իրանի կողմից կարող են որպես սադրանք գնահատվել, սակայն 2 միջոցառումներն էլ պաշտպանական բնույթ են կրում, պնդում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները: Բացի այդ, պարբերականի տվյալներով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստվում է, ենթադրաբար ՄԱԷ-ում, միջին հեռահարության հրթիռների մեծ բարձրություն անդրմթնոլորտային խոցման հակահրթիռային համալիր (THAAD) տեղակայել:

No comments: