Saturday, July 28, 2012

Ագրեսիան Ադրբեջանում մեծ թափ է առնում և նույնիսկ ոչ միայն հայերի նկատմամբ. փորձագետ

Tert.am. 28-7-2012- Ագրեսիան Ադրբեջանում մեծ թափ է ստանում, այստեղ կրիմինալը շատ է, այսօր հրավիրված ասուլիսին ասաց հանցագործությունների փորձագետ Գալյա Երեմյանը: Փորձագետը նշեց, որ իրենք այդ եզրակացությանն են եկել՝ 2004-ից առանձնակի վերլուծություն կատարելով տեղի լրատվությունն ադրբեջանական պաշտոնական կայքերում ներկայացված մասնակի դեպքերը։ «Հասարակությունը ագրեսիվանում է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ իրենք իրենց նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանում ամենատարածվածը թմրանյութերի տարածումն է, սպանությունները և սեռական բնույթի հանցագործությունները: Ըստ նրա՝ բավական մեծ է ինքնասպանությունների թիվը՝ օրական 3-5 ինքնասպանություն է գրանցվում: Փորձագետը տեղեկացրեց, որ criminalazerbaijan.com ռուսալեզու կայքում, որը գործում է 2004թ-ից, ներկայացված է տեղի հանցագործությունների իրական պատկերը։ «Եթե որոնողական ցանցում փնտրեք ռուսերենով՝ կրիմինալն Ադրբեջանում, առաջինը մեր կայքն է բերում, որտեղ ոչ թե հորինված տեղեկություններ են, այլ իրականությունը՝ վերցրած նրանց պաշտոնական հայտարարություններից»,- ասաց նա: Կայքում նաև, ըստ փորձագետի, տեղ են գտել այն հանցագործությունները, որոնք ադրբեջանցիները կատարում են Ռուսաստանում: «Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից ամենատարածված հանցագործությունն անչափահասների բռնաբարությունն է և թմրանյութերի վաճառքը»,- ասաց նա: Գալյա Երեմյանի խոսքով՝ Ադրբեջանում բռնաբարությունը դարձել է պատժամիջոց, առանց հաշվի առնելու անձն անչափահաս է, թե ոչ: «Օրինակ, ներկայացվում է հանցագործություն, ըստ որի, բռնաբարել են անչափահաս երեխա, որին մասնակից է դարձել նաև մի պատահական անցորդ: Դրանով սակայն չի սահմանափակվել, երեխայի հայրը և հորեղբայրը նույն ձևով են վրեժ լուծել»,-մանրամասնեց փորձագետը:

No comments: