Հունիսի 9-ին, ժամը 9.30-ի սահմաններում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:Հիշեցնենք, որ Լիբանանի քաղաքացի Ժ.Սեֆիլյանը ազատազրկվել էր մեկուկես տարի ժամկետով ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Մինչ ազատազրկման ժամկետի ավարտը ոստիկանությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան նրա արտաքսման վերաբերյալ որոշում կայացնելու հայցապահանջով, սակայն դատարանը ետ էր վերադարձրել դիմումը, պատճառաբանելով, որ դրանում առկա են թերություններ: Հունիսի 6-ի տվյալով, ոստիկանությունը Վարչական դատարան նոր դիմում չի ներկայացրել:
Wednesday, June 11, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment