Monday, July 2, 2012

Թուրքիան և Ռուսաստանը էներգետիկ հարցերում խնդիրներ չեն ունենա. Թաներ Յըլդըզ

Tert.am. 2-7-2012- Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ, սիրիական ճգնաժամով պայմանավորված, Թուրքիան Ռուսաստանի հետ էներգետիկ հարցերում որևէ խնդիր չի ունենա: «Սիրիայի հարցով եթե անգամ տարբեր ոլորտներում համաձայնություն չլինի, էներգետիկ ոլորտում որևէ խնդրի առաջ չեք կանգնելու, քանի որ դրանք ռազմավարական նշանակության հարցեր են: Ռուսաստանի Դաշնության հետ լուրջ կապեր ունենք և գիտակցում ենք, որ այս երկու երկրների հետ էլ պետք է զգուշությամբ գործել: Որևէ դժվարություն այս հարցում չենք կանխատեսում»,- ասել է նա: Անդրադառնալով ահաբեկչության հետևանքով Իրանից բնական գազի հոսքի դադարեցմանը, նա հայտարարել է, որ դա Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կազմակերպածն է, և վաղվը խողովակաշարը վերականգված կլինի:

No comments: