Tuesday, July 3, 2012

Թիկնապահների թիկնապահը

Մահացավ հայ սպա, բժիշկ Վահե Ավետյանը: Մահացավ բացարձակ անիմատ մահով, սպանվեց բացարձակ անասունների կողմից: Բոլորս մնացինք մեր տեղերում: Բան չփոխվեց Հայաստանում: Ոչ մի քար չշարժվեց տեղից: Երկինքն անտարբեր անձրեւում է: Հարսնաքար ռեստորանը չի դատարկվելու այցելուներից: Թուրքական կլկլոցի տակ հայերը չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի «օբեկտում»: Գլխավոր պատասախնատուն մնալու է երկրի նախագահի պաշտոնում: Նույնիսկ մարդիկ են գտվելու, ովքեր վիճարկելու են, թե գլխավոր պատասխանատուն նա է, եւ ասելու են, թե ով այդպես է գրել քաղաքականացնում է հարցը: Մտավորականությունը բառբառելու է օլիգարխիայի դեմ: Այս գրածն էլ լրացնելու է բազմաթիվ նման բովանդակությամբ գրվածքների թիվը, ու մոռացվելու է մի քանի օր անց: Չգիտեմ էլ ինչ գրեմ կամ ավելացնեմ: Մարդը կյանքից գնաց 32 տարեկանում, լրիվ անիմաստ իրավիճակում, ի՞նչ կարող ես ասես, որ համարժեք լինի իրավիճակին: Շղթան բոլորիս էլ, կարծես, պարզ է: Կա երկրում իշխանությունը զավթած խումբ, որը կառավարում է գրված օրենքից դուրս, հասարակությունից նվազագույն կախում ունենալով, եւ նույնիսկ դա էլ, գուցե ամենավատը չէ, այլ այն, որ կառավարում է երկիրն առանց հասկանալի իրենց թե մեր համար հեռանկար, նպատակ, շարժվելու տեղ ունենալու պատկերացման: Որպեսզի իշխող ուժը հասարակական կամքից անկախ անընդատ վերարտադրվի, այն կարքին ունի այսպես կոչված «օլիգարխների»՝ քրեական մտածողությամբ «քյարթ» հարուստների, որոնց հենց ինքը համակարհգն էլ ստեծում է: Դրանք, իհարկե, ո՛չ օլիգարխ են իրականում, ո՛չ էլ «ֆեոդալ», որքան էլ եզրեր շռայլող սիրող մեր հասարակությունը կոչի նրանց այդ անուններով, բայց տվյալ դեպքում խոսքը դրա մասին չէ: Դրանց ավելի ճիշտ կլիներ կոչել «նշանակովի հարուստներ», որոնց «ի վերուստ» տրվում է մրցակցությունից դուրս հարստանալու իրավունքը, եւ մյուս կողմից «զոն նայելու» պարտականությունը: Դա ոչ մի կապ չունի օտարալեզու հնչեղ օլիգարխիայի կամ ֆեոդալիզմի հետ, այլ սովորական գողական համակարգ է, ավազակապետություն: Մյուս կղոմից էլ «օլիգարխներ» հին հունական անվամբ հորջորջված սովորական հայ գեղական քյարթերը համար թիրախ են կառավարության համարա հասարակության ատելությունը դեպի իրենց ուղելու համար, քանի որ կոպեկի խելք չունեցող այս հնաոճ պարոնները, ժամանակ առ ժամանակ ընկնում են, մեղմա ասած, անհարմար դրությունների մեջ: Նրանք անկասկածա պետք է պատիժ կրեն, բյաց պետք է նաեւ հիշել, որ միայն նեմեցներին պատժելը նույնն է, թե միայն Հարսնաքարի թիկնապահին պատժելը, որովհետեւ Նեմեցն էլ է թիկնապահ՝ Սերժ Սարգսյանի թիկնապահն է, իսկ օլիգարխիայի դեմ ամենաբարձր գոռացողներից շատերը նույն «օլիգարխիայի» կամ նախագահականի «գրանտերի» վրա են նստած: Փոխշահավատե համագործակցություն, որը պետք է ջարդվի: Նպատակաը պետք է լինի ոչ միայն բոլոր թիկնապահների շեֆին հեռացնելն, այլեւ համակարգի կազմաքանդումը: Մեր ազգից շատ են բողոքում, թե անկարգապահ է: Ես կասեի մենք շատ կարգ ու կանոն սոիրող ազգ ենք: «Կակոյ-նիբուձ» Հունաստանում այս ամենը կարող է ավարտվեր ապատսմաբությամբ: Հրանտ Տեր-Աբրահամյան tert.am/blog

No comments: