Tuesday, July 17, 2012

Քլինթոն․Մենք ամեն ինչ անում ենք` թույլ չտալու համար, որ Իրանն ունենա սեփական միջուկային զենք

1in.am. 17-7-2012-Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլ չտա ստանալու սեփական միջուկային զենք։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի օրը Իսրայելում հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնը։ Նրա խոսքերով՝ Իրանի կողմից մինչև հիմա արված ոչ մի առաջարկություն չի կարող սկիզբ դառնալ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Քլինթոնը անդրադարձել է նաև Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ նշելով, որ Վաշինգտոնը ներկայում աշխատում է Սիրիայի հարցով նոր բանաձևի ընդունման ուղղությամբ, որն, ըստ պետքարտուղարի, «հետևանքներ կունենա Դամասկոսի համար»։ Բանակցությունների ժամանակ Քլինթոնը հատուկ շեշտել է Եգիպտոսի հետ լավ հարաբերությունների վերականգնման մասին։ Հիշեցնենք, որ Քլինթոնը Իսրայել է ժամանել Կահիրեից։

No comments: